ԱԼԵՔՍԻՍ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FORBES-ԻՆ

2

Հեղինակավոր Forbes հանդեսի թղթակից Չելսի Դևիսն ուշագրավ անդրադարձ է արել ամերիկյան Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի՝ հայկական կոնյակի արտադրության նոր բիզնեսին:

1
Հեղինակը գրում է, որ միլիոնատերը վերադարձել է հայկական արմատներին՝ նպատակ ունենալով ոգելից խմիչքի ամերիկյան շուկա բերել հայկական կոնյակը:

«Flaviar ընկերության հետ համագործակցության արդյունքում ստեղծված կոնյակի նոր բրենդը կոչվում է Shakmat՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի»,-գրում է Դևիսը՝ մանրամասնելով, որ Օհանյանը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի ժառանգ է:

Հեղինակը գրում է, որ 2010թ. առաջին անգամ հայրենիք այցելելուց հետո, Օհանյանը Հայաստանի մի մասնիկն իր հետ Ամերիկա է տարել, ինչպես նաև իր արմատները պատվելու ուղիներ փնտրել:

«Հայերն իսկապես հպարտանում են իրենց կոնյակով, սակայն Հայաստանի սահմաններից ու հայ համայնքից դուրս այն չեն ճանաչում, ինչն ամոթալի է, քանի որ հայկական կոնյակն իսկապես լեգենդար է»,-նշել է Օհանյանը:
Նրա խոսքով՝ Shakmat կոնյակը 23 տարվա հնեցում ունի ու պատրաստված է բացառապես հայկական խաղողի տեսակներից:

«Մեզ համար կարևոր է, որ հայկական մշակույթի ու պատմության առաջին ներկայացումն աշխարհին ամենաբարձր մակարդակով լինի»,-ընդգծել է Օհանյանը:

Գործարարը Forbes-ին տված հարցազրույցում նշել է, որ նպատակ ունի Shakmat կոնյակով Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, ինչպես նաև ստեղծել այնպիսի կոնյակ, որը կհավանեն նույնիսկ խմիչքի այդ տեսակը չօգտագործողները:

Պատմելով Shakmat-ը վայելելու իր նախընտրած ձևի մասին՝ Օհանյանը նշել է, որ սիրում է  այն լցնել նախապես կորիզից ազատված հայկական ծիրանի մեջ՝ միրգը որպես բաժակ օգտագործելով:

3

Բացի այդ, նա պատմել է նախորդ տարի Երևան կատարած կարճատև այցի մասին՝ նշելով, որ 24 ժամ է այստեղ անցկացրել, ու այդ ընթացքում համտեսել է կոնյակի տարբեր տեսակներ:

«Վերջում, իհարկե, ավանդական հայկական ընթրիք ենք ունեցել: Բացի այդ, մի քանի գորգ եմ գնել՝ հետս ԱՄՆ բերելու համար: Այցի ուշագրավ պահերից էր ՀՀ վարչապետի հետ ոգևորիչ հանդիպումը: Ամբողջ երկրում զգացվում է լավատեսության շունչը, ինչը պայմանավորված է նրա արած աշխատանքով: Նա կշարունակի օգնել Հայաստանին հզորանալ, բարգավաճել, կնվազեցնի կոռուպցիան: Աշխարհով մեկ սփռված հայերը բարգավաճել են, իսկ դա ընդունելի է միայն այն դեպքում,  երբ հայրենիքը ևս բարգավաճում է: Սա միանգամայն նոր գլուխ է երկրի պատմության մեջ»,-ասել է գործարարը: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register