ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՂԹՈՂԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԸ

1

Ադրբեջանցիները նոր խաղ են հորինել՝ հուսալով գոնե վիրտուալ աշխարհում հաղթել հայերին: Ադրբեջանցի գյուղաբնակ ֆիզիկոս Մուստաֆաաղալի Ղարիբ Հուսեյնովը շախմատի վրա հիմնված խաղ է հորինել, որի հիմնական նպատակը՝ «գրավյալ հողերի»  ազատագրումն է: Խաղն ունի մի առանձնահատկություն, ըստ որի՝ սև խաղաքարերով հնարավոր չէ հաղթել: Դա արվել է ՝ «գրավյալ հողերն» ազատագրելու «հաստատ» նպատակով, քանի որ սև խաղաքարերը խորհրդանշում են հայերին: Հուսեյնովը 9 տարի է ծախսել խաղը ստեղծելու վրա:

«Google»- ն ընդդեմ ահաբեկչության

Ամերիկյան «Google» ընկերությունը պատրաստվում է խստացնել կորպորացիային պատկանող «YouTube» տեսահոսթինգում ծայրահեղական տեսանյութերի տարածման դեմ պայքարը: Ընկերությունը  մտադիր է թարմացնել և կատարելագործել ահաբեկչության քարոզչություն և ծայրահեղական բովանդակություն  պարունակող լ տեսանյութերի ավտոմատ հայտնաբերման և հեռացման գործիքները: Google-ը պատրաստվում է ավելացնել աշխատակիցների թիվը, որոնք զբաղվելու են այդ տեսանյութերի հեռացմամբ:

ՌԴ- ի դեմ պատժամիջոցների վերացման հարցում ԱՄՆ-ն դեռ կհապաղի…

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայի արևելքում կզգացվի Մոսկվայի «ներկայությունը»: Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարավ¬արևելքի իրադրության կարգավորման շուրջ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ -ի հետ բանակցություններ սկսել:

Թուրքիայում 1600 տարվա  վաղեմության  հռոմեական  խճանկար է հայտնաբերվել 

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգում հայտնաբերվել է 1600 տարվա պատմություն ունեցող արտասովոր խճանկար: Ադըյամանի Չաքմաք շրջանում հայտնաբերված խճանկարը վերագրվում է հռոմեական ժամանակաշրջանին: Խճանկարը գտել են տարածքում բնակվող Քեմալ և Մեհմեդ անունով եղբայրները, որոնք արտասովոր պատկերների մասին տեղեկացրել են տեղի ժանդարմերիային:

Քիմ Քարդաշյանը դարձել է Ժակլին  Քենեդու ոսկյա ժամացույցի տերը

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում կայացած աճուրդի ժամանակ գնել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդուն պատկանող ժամացույցը՝ դրա դիմաց վճարելով 379 500 դոլար գումար: Թանկարժեք «Cartier» ոսկյա ժամացույցը Ժակլինը նվեր էր ստացել քրոջ՝ Լիի ամուսնուց՝ արքայազն Ստանիսլավ Ռաձիվիլից:  Խուսափելով անցյալ տարի Փարիզում իր հետ պատահած կողոպուտի կրկնությունից՝  Քիմը նախընտրում է չբարձրաձայնել ժամացույցի գնման մասին:

Աշխարհի արտասովոր օրենքները

Մեծ Բրիտանիայում Սուրբ Ծննդյան օրը չի կարելի թխվածքաբլիթ ուտել: Այս օրենքը սահմանել է Օլիվեր Կրոմվելը՝ 1644 թվականին:

Կանադայում արգելվում է վճարել միայն մանրադրամով: Հիշյալ օրենքն ուժի մեջ է մտել 1985-ին: Այն արգելում է միայն մետաղադրամներով վճարել, եթե ապրանքի արժեքը գերազանցում է 10 կանադական դոլարը:

Չինաստանում արգելվում է փրկել խեղդվող մարդուն: Օրենքն արգելում է փրկել խեղդվող մարդուն, քանի որ մարդու ճակատագրին միջամտելը, արևելյան մտածելակերպի համաձայն,անբարոյականություն է համարվում: Ի դեպ, ոմանց կարծիքով` այս օրենքն ընդունվել է աճող ազգաբնակչության դեմ պայքարելու համար:

Թայլանդում չի կարելի ոտք դնել փողի վրա: Այստեղ օրենքով արգելվում է տրորել մետաղադրամները կամ թղթադրամները, որոնց վրա պատկերված են մեծ հարգանք վայելող թայլանդցիներ:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register