ԱԴՐԲԵՆՋԱՆԻ ԲԱՆԿԻՐԻ ԿԻՆԸ HARRODS -ՈւՄ ԾԱԽՍԵԼ Է 16 ՄԻԼԻՈՆ ՍՏԵՐԼԻՆԳ

1

Ադրբեջանցի բանկիրի կինը Harrods-ում ծախսել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ: Բրիտանիան պահանջում է բացատրել, թե որտեղից նրան այդքան գումար:

Բրիտանիայի հանցագրոծության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) առաջին անգամ պահանջել է օտարերկրյա քաղաքացուն, որպեսզի տրամադրի հարստության աղբյուրները: Նման պահանջ ներկայացվել է տարեսկզբին, սակայն պատասխանատուի ինքնությունը բացահայտվել է միայն վերջերս:

Խոսքը գնում է Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Խաջիևայի մասին: Համաձայն դատավարության փաստաթղթերի՝ նա բավականին շքեղ կյանք է վարել՝ ծախսելով միայն Harrods-ում 16 միլիոն ֆունտ ստերլինգ:

Նրա անունը բացահայտվեց, երբ վերջացավ դատարանով սահմանված չհրապարակման ժամկետը: Լրագրողները պնդում էին, որ այդ տեղեկությունը պիտի հրապարակվի, քանի որ այն կարևոր է հասարակության համար:

Բրիտանական կառավարությունը նախապես որոշել էր, որ իրավունք ունի 50 հազար ֆունտ ստերլինգ ակտիվ ունեցող անհայտ ծագման կարողությունների մասին հարցումներ ուղղի:

Առաջին հերթին խոսքը գնում է հանցագործության մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև եվրոպական տնտեսական գոտու անդամ չհանդիսացող երկրների ազդեցիկ քաղաքական գործիչներիի մասին:

Խաջիևայի գործի մասին լսումները սկսվել էին հուլիսին: Նա Ջահանգիր Խաջիևի կինն է, ով հեռակա կարգով Բաքվում դատապարտվել է 15 տարի ազատազրկման՝ գողության և խարդախության մեղադրանքով:

Ամուսինները պնդում են, որ բոլոր մեղադրանքները անհիմն են, սակայն NCA-ի իրավաբանները համոզված են, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ Խաջևների ծախսերը զգալի գերազանցում են Միջազգային բանկում ստացած նրա աշխատավարձը:

Այս օրենքը ընդունվել է, որպեսզի պայքար մղվի կոռումպացված օտարերկրյա պաշտոնյաների դեմ և փողերի լվացման դեմ: NCA-ի քննիչները կարծում են, որ միլիարդավոր կեղտոտ օտարերկրյա փողեր են ներդրվել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում:

Մինչ այս նման անձանց մեղադրանք ներկայացնելը բավականին դժվար էր, քանի որ փաստերը բացակայում էին: Օրենքի համաձայն՝ կասկածյալները պիտի մանրամասն ներկայացնեն գումարների ծագման աղբյուրները: Եթե նրանք չկարողանան ապացուցել կապիտալի ծագման հիմնավորվածությունը, ապա NCA-մ կարող է դիմել Բարձրագույն դատարան՝ ունեցվածքի առգրավման պահանջով:

Ջահանգիր Խաջիևը 2001-2015 թթ ղեկավարում էր Ադրբեջանի միջազգային բանկը: 2016 թվականին նրան դատապարտեցին 15 տարի ազատազրկման, երբ բանկերից տասնյակ միլիոնավոր դոլարներ անհհետացան: Դատարանը նրան տուգանք է նշանակել 40 միլիոն դոլարի ճափով:

7 տարի առաջ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված մի ընկերություն գնել է 11,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տուն, որը ըստ քննիչների պատկանում է Խաջիևներին:

2013 թվականիմ Զամիրա Խաջիևային պատկանող ընկերությունը գնել է հայտնի Mill Ride էլիտար գոլֆ ակումբի կեսը: Այս քայլով նա ստացել է ներդրողի վիզա և իրավունք ունի անսահման ապրելու Մեծ Բրիտանիայում:

Դտավարության ընթացքում պարզվել է, որ Harrods-ում ծախսված 16 միլիոն ֆունտ ստերլինգը կազմում է 4000 ֆունտ ստերլինգ մեկ օրում: Կային ապացույցներ, որ մեկ օրվա ընթացքում նա ծախսել է 150 հազար ֆունտ ստերլինգ Boucheron ընկերության էլիտար զարդերի, օծանելիքի և ժամերի համար: Հաջորդ օրը նա գնել է 1800 ֆունտ ստերլինգնի գինիներ իր մառանի համար: Մեկ այլ օր նա Cartier ընկերության զարդեր է գնել՝ 100 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ, ինչպես նաև ամուսնու համար նվերներ՝ 20 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ:

Խաջիևան ուներ Միջազգային բանկի 35 քարտ: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա Harrods-ում անձնական ավտոկայանատեղի ունի, ինչպես նաև գնել է Gulfstream G550 անձնական օդնավ, որի գինը 42 միլիոն դոլար է:

Նա հերքում է, որ մեղավոր է, ինչպես նաև դատարանի միջոցով փորձում է հարցման վերաբերյալ որոշումը չեղյալ համարել: Իր դատապաշտպանները պնդում են, որ նա անարդարության զոհ է:

Ջահանգիր Խաջիևը հերքում է, որ խորդախությամբ գողացել է խոշոր գումարներ: Նա դիմել է դակնդեմ հայցով, բայց որոշումը չի փոխվել: Նրա դատապաշտպանները պնդում են, որ նման որոշումը հետևանք է այն բանի, որ նա վիճել է Ադրբեջանը ղեկավարող անձանց հետ:

Զամիրա Խաջիևան հայտարարել է, որ իր ամուսինը արդար բիզնեսմեն է, ով կարողացել է հարստանալ մինչև բանկի ղեկավար դառնալը: Սակայն, ըստ NCA-ի տվյալների՝ նա 1993-2015 թվականներին պետական աշխատանքի է եղել և չէր կարող նման մեծ քանակությամբ գումար աշխատել:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register