ԱԱ-2018. ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

cover

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին, մնացել է 4 հանդիպում՝ կիսաեզրափակիչ փուլի երկու խաղ, 3-րդ տեղի համար հանդիպում և եզրափակիչ: Լավագույն քառյակում են Ֆրանսիան և Բելգիան, Խորվաթիան և Անգլիան: Այսօր՝ ժամը 22.00-ին  մեկնարկելու է Ֆրանսիա – Բելգիա խաղը, վաղը՝ նույն ժամին՝ Խորվաթիա – Անգլիա մրցավեճը:

1/4 եզրափակչում Ֆրանսիան հաղթահարեց Ուրուգվայի, Բելգիան՝ Բրազիլիայի, Խորվաթիան՝ Ռուսաստանի, իսկ Անգլիան՝ Շվեդիայի արգելքը: Ներկայացնենք հենց այդ փուլի խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Տիբո Կուրտուա (Բելգիա)

Բելգիան պատմական հաղթանակ տարավ աշխարհի առաջնության 5-ակի չեմպիոնի նկատմամբ: Լիուլի աշխատեց Ռոբերտո Մարտինեսի տակտիկան. Բելգիան չեզոքացրեց հզոր մրցակցին: Սակայն նույնիսկ այս պայմաններում եվրոպական թիմին հարկավոր էր դարպասապահի գերհուսալի խաղը. Կուրտուան ֆանտաստիկ խաղ անցկացրեց՝ կատարելով 9 սեյվ:

1

Աջ պաշտպան. Կիերան Թրիպյե (Անգլիա)

27-ամյա ֆուտբոլիստը կարիերայի լավագույն խաղն է ցույց տալիս և շարունակում է փայլել նաև աշխարհի այս առաջնությունում: Շվեդիայի հետ խաղում միայն Հարի Մագուայրն է ավելի շատ մենամարտեր հաղթել, քան Թրիպյեն:

Կենտրոնական պաշտպան. Խոսե Խիմենես (Ուրուգվայ)

Թեև Ուրուգվայը 0:2 հաշվով զիջեց Ֆրանսիային, սակայն, որքան էլ տարօրինակ հնչի, կենտրոնական պաշտպանները մեղավոր չէին: Առաջին գոլը ստանդարտ իրավիճակի խաղարկումից գրանցվեց, հարվածն իրացնող Ռաֆայել Վարանին այլ խաղացողներ էին հսկում, իսկ երկրորդ գոլը գրանցվեց դարպասապահի կոպիտ սխալի պատճառով: Ընդհանուր առմամբ Խիմենեսն այս առաջնության ընթացքում պաշտպանների շրջանում առայժմ ամենաշատն է խլել գնդակը՝ 13 անգամ:

Կենտրոնական պաշտպան. Հարի Մագուայր (Անգլիա)

Անգլիայի հավաքականի 25-ամյա հսկան դարձավ Շվեդիայի հետ խաղի հերոսներից մեկը՝ ոչ միայն պաշտպանությունում հուսալի խաղի շնորհիվ, այլև՝ խփած գոլի: Գլխի անորսալի հարվածով նա բացեց հաշիվը, իսկ պաշտպանական մենամարտերում անկասելի էր:

2

Ձախ պաշտպան. Էշլի Յանգ (Անգլիա)

«Երեք առյուծների» վետերանը բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Նա թեև աջլիկ է, սակայն ձախ եզրում վստահ խաղաց, աչքի ընկավ նաև Մագուայրին կատարած գոլային փոխանցմամբ:

Հենակետային կիսապաշտպան. Նգոլո Կանտե (Ֆրանսիա)

Խաղադաշտի կենտրոնական հատվածի լավագույն վերահսկողը կրկին Նգոլո Կանտեն է: Ճարպիկ կիսապաշտպանը Ուրուգվայի հետ խաղում ամենաշատն է խլել գնդակ մրցակցից՝ 4 անգամ:

3

Կիսապաշտպան. Ջեյսի Լինգարդ (Անգլիա)

Անգլիացիների կիսապաշտպանության շարժիչ ուժը հենց Լինգարդն է: Արագաշարժ ոտքեր ունեցող, մրցակցին հոգնեցնող այս ֆուտբոլիստը նաև աչքի ընկավ գոլային փոխանցմամբ Դելե Ալիի գոլի ժամանակ:

Կիսապաշտպան. Պոլ Պոգբա (Ֆրանսիա)

Վերջապես Պոգբան ցուցադրում է այն խաղը, որն ակնկալում են իրենից: Ֆիզիկապես նա գերազանց պայքարեց ուրուգվայցիների դեմ, իսկ տեխնիկական հնարքներով հալումաշ արեց նրանց:

4

Աջ եզրային հարձակվող. Ռոմելու Լուկակու (Բելգիա)

Զարմանալի էր տեսնել այս հսկա հարձակվողին ոչ թե կենտրոնական դիրքում, այլ՝ եզրային: Անյունհանդերձ, մարզչի առաջադրանքը նա հիանալի կատարեց՝ աջ եզրում սևեռելով իր վրա պաշտպանների ուշադրությունը: Բելգիայի երկրորդ գոլը ծնվեց նաև Լուկակույի փայլուն խաղի շնորհիվ:

Ձախ եզրային հարձակվող. Էդեն Ազար (Բելգիա)

Բրազիլացիներն անկարող էին կանգնեցնել Ազարին: Ձախ եզրում պարզապես ֆուտբոլային «տերոր» էր: Նա 10 անգամ շրջանցել է մրցակիցներին: Այս ցուցանիշը ռեկորդային է 1966 թվականից ի վեր: Վաստակած բազմաթիվ տուգանայինները անընդհատ գցում էին խաղի տեմպը, ինչը շատ ձեռնտու էր բելգիացիներին:

5

Կեղծ 9 համար. Կևին դե Բրյունե (Բելգիա)

Բելգիացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խիստ քննադատության էր ենթարկվում՝ ստեղծագործ Կևին դե Բրյունեին հենակետային կիսապաշտպանի  «քանդող» դերը տալու համար: Բրազիլացիների հետ խաղում Բրյունեն փոխել էր խաղաոճը և հարձակման գծում էր հայտնվում՝ խաղալով կեղծ հարձակվողի դերը: Հարձակման կրակագծում հայտնվելով՝ նա պայթունավտանգ իրավիճակներ էր ստեղծում: Դրանցից մեկն ավարտվեց հաղթական գոլով:

6

Խորհրդանշանական հավաքականը

7

Գարեգին Ալեքսանյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register