8 ՀԿ՝ ՄԵԿ ԳՅՈւՂԻ ԽՆԴՐԻ ՇՈւՐՋ

5

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ 8 հասարակական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, «Վորլդ վիժն Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Դասավանդի՛ր, Հայաստանը» համատեղ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի վերականգնման եռամյա ծրագիր են հղացել:

4

2014 թվականից մեկնարկած զարգացման ծրագրի ընթացքում կազմակերպությունները ներդրել են շուրջ 79 միլիոն դրամ: Հիշյալ ժամանակահատվածում Մարտունի գյուղում սոցիալ-տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական ու բնապահպանական մի շարք ծրագրեր են իրականացվել։ Գյուղի ընտրությունը պատահական չի կատարվել։

Երկարատև քննարկումներից հետո ընտրությունը կանգ է առել հենց այս տարածքի վրա, որովհետև գյուղի առաջին բնակիչները եղել են Եղեռնից փրկվածները։ Եվ ահա, մի քանի տարվա համատեղ աշխատանքից հետո, համագործակցության անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները՝ գործընկերների հետ միասին այցելել են Մարտունի՝ ամփոփելու նախաձեռնության արդյունքները։

6

Կազմակերպությունների ներկայացուցիչները այցին հաջորդած մամուլի ասուլիսում ընդգծել են, որ նման հզոր կառույցների համագործակցության արդյունքում ներդրված ջանքերն ու ռեսուրսները բազմապատկող ազդեցություն են ունենում: Մարտունու գյուղապետ Արթուր Ասատրյանն էլ վստահեցրել է, որ կազմակերպությունների աջակցության շնորհիվ գյուղի բնակիչների մեջ գյուղի զարգացման ու ապագայի հանդեպ հույս է արթնացել: Համայնքում իրականացված ծրագրերի դիտայցին հաջորդել են համագործակցության ջանքերով վերանորոգված մանկապարտեզի և դպրոցի ճաշարանի պաշտոնական բացման արարողությունները:

3

Համագործակցությունը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք նույնպես նպատակ ունեն կամ արդեն իսկ աշխատանք են տանում՝ ուժեղացնելու և զարգացնելու ինչպես Մարտունին, այնպես էլ Հայաստանի մյուս գյուղական համայնքները։ 2017թ.-ից վերոհիշյալ համագործակցությանն է միացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU):

7

Հասարակական կազմակերպությունների համագործակցությունը միանշանակ կշարունակի արդյունք տալ՝ նաև նոր գործընկերների շնորհիվ։ Իսկ համագործակցության ու նոր ձեռքբերումների մասին «Ճամփորդը» կշարունակի տեղեկացնել իր ընթերցողին։ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register