7 ՀԱՐՑ. ՍՈՒՐԵՆ ՍԱՐՈՒՄՅԱՆ

1

7 Հարց խորագրի հյուրն է գրող, ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Որքան էլ տարօրինակ հնչի՝ «կհայաֆիկացնեի» մեր մեծագույն արժեքը՝ հայոց լեզուն՝ այն մաքրելով օտարաբանություններից ու ժարգոնից, իսկ համացանցային տիրույթում նաև՝ լատինատառ գրելու համախտանիշից:

– Եթե Դուք լինեիք  Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Առաջինն ինչ կանեի՝ փողոցներում արդեն չտեղավորվող մեքենաների հոսքի  կառավարմանը միտված խելամիտ  լուծումը կլիներ: Միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունից հետո, իհարկե: Սա ենթադրում է հասարակական տրանսպորտի որակի բարելավում և կայանման տուրքերի այնպիսի համակարգի ներդրում, երբ առավել հարմար ու շահավետ կլինի տրանսպորտով երթևեկելը:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:-Հավասար ու արդար պայմաններ բոլորի համար, օրենքի բացարձակ գերակայություն կյանքի բոլոր ոլորտներում, հայկական երազանքի առկայություն:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Պապ թագավոր, Գրիգոր Նարեկացի, Գարեգին Նժդեհ:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Մեր պատմության մեջ, ցավոք, կան բազմաթիվ էջեր, որոնք կարելի է սրբագրել: Եթե այդ հնարավորությունը սահմանափակենք վերջին տասնամյակների պատմությամբ, թերևս կսրբագրեի 1996 թվականի նախագահական ընտրությունները:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ինձ ամեն օր զարմացնում է կինս, ով հաջողացնում է նույն պահին մտածել ու ասել այն, ինչը մտածում ու ցանկանում եմ ասել ես:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Համառ աշխատանք՝ զուգակցված անհաջողություններից չհուսալքվելու կարողության հետ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register