7 ՀԱՐՑ. ԶԱՐՈՒՀԻ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ

6

Խորագրի հյուրն է «Hetq.am» կայքի հետաքննող լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Զարգացած իրավական պետություններում դա առաջնահերթություն է:

– Եթե  Դուք  լինեիք  Երևանի քաղաքապետը, ո՞րը  կլիներ  ձեր  առաջին հանձնարարականը:– Առաջին հերթին կմտածեի արժանապատիվ տրանսպորտ ունենալու մասին:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Անկախ դատական համակարգի գործունակություն, որն, ըստ իս՝ պետության հիմնասյունն է: Մնացած բոլոր քայլերը  պետք է ածանցվեն սրանից: Արդար միջավայր, որի առկայության դեպքում  բոլորը հավասար կլինեն օրենքի առջև, սահմանադրական սկզբունքի գոծունակություն և ոչ թե պարզապես սահմանադրական դրույթ:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Որպես իրավական թեմաներով գրող լրագրող, չեմ կարող չնշել  Մխիթար Գոշին: Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը»` կարճ ժամանակահատվածում մտքի, արժեքի հեղափոխություն իրականացրեց: Նաև կարող եմ նշել Հովհաննես Թումանյանին: Մենք հենց հեքիաթների կարծրատիպերով ենք մեծանում:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Մտածում եմ, որ անցած ժամանակահատվածում պետք է ունենայինք քաղաքացու կոնցեպտ: Զգում եմ, որ այդ կոնցեպտը չունենք: Հայեցակարգ, թե ինչպիսին ենք ուզում լինի մեր քաղաքացին: Այսինքն` նավը դուրս գալով  «Ա» կետից՝ չգիտի, թե դեպի ուր է շարժվում: Օրինակ` մենք հստակ չգիտենք, թե մանկապարտեզ հաճախող այսօրվա երեխաներից 18 տարեկանում  ինչ տիպի քաղաքացի ենք ակնկալում «ստանալ»: Ցանկալի կլիներ, որ մեր դպրոցներում էլ երեխաներն անպայման անցնեին «Իրավունք» առարկա՝  տիրապետելու համար իրենց իրավունքներին առնչվող տարրական գիտելիքի: Կուզեի, որ բոլոր ոլորտներում` սկսած կրթությունից, ամրագրված լիներ քաղաքացու հայեցակարգը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Ես ամեն օր եմ զարմանում: Հայրս ասում է, որ եթե զարմանք չկա, ուրմեն` մարդ էլ չկա: Այնպես որ զարմանում եմ թե՛ լավից, թե՛ վատից: Երբ մարդիկ ինձ են դիմում  ամենալուրջ իրավական խնդիրներով, ամեն անգամ մտածում եմ, թե նման բան չի կարող պատահել, բայց երբ ծանոթանում եմ գործի նյութերին, նրանց բերած փաստարկներին, ներկայացված փաստաթղթերին, հասկանում եմ, որ ֆիլմ չէ, իրականություն է:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Լավատեսություն, համառություն, աշխատասիրություն և հետևողականություն:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register