7 ՀԱՐՑ. ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ (VHSound)

3

Խորագրի հյուրն է երաժիշտ, «Մեդիալաբ» արվեստի կրթական նախագծի դասընթացավար Վարդան Հարությունյանը:

 Ձեր կողմից բացահայտված ամենածածուկ, շատերին անծանոթ անկյունը Հայաստանում:

-Դիլիջանի Կոմպոզիտորների տան մեծ դահլիճի ետևի բլուրը։ Տիեզերական տեղ է, կարծես այդպիսի լիցք ունի չգիտեմ ինչու: Շատ լավ ազդեցություն է թողնում ինձ վրա:

Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

-Երբ մարդիկ թքում են փողոցում։ Եթե խիստ կարիք կա, իհարկե, կարելի է, բայց անձեռոցիկի մեջ, կամ գոնե խոտածածկ մի տեղ։ Բայց երբ թքում են մայթին, կարծում եմ, նույնն է՝ ինչ սեփական տանդ հատակին թքես։

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

-Այդպիսի այցեքարտ կարող են լինել խաչքարը, եկեղեցին։ Քարահունջը։ Քարի տեսակներն ու յուրահատուկ լանդշաֆտը։

Նշեք  Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– «Ժան Քրիստոֆ»(հեղ.` Ռոմեն Ռոլան), «Սրտխառնոց» (հեղ.` Ժան Պոլ Սարտր), «Մարտական Ակումբ»(հեղ.` Չակ Պալանիկ):

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

-Վերջերս ծանոթացա Հակոբ (Ջեյքոբ) Սեմիրջյանի հետ։ Իմ ամենասիրած դիջեյներից է և շատ լուսավոր անձնավորություն։ Երաժիշտ Միքայել Ոսկանյանը, շատ դրական ու աշխատասեր մարդ, որով հիանում եմ։ Պոզիտիվ մարդիկ  Հայաստանում շատ-շատ են, բոլորի անունները նշելն անիմաստ կլինի: Կարծում եմ բոլոր ընկերներս դրական լիցքերով լի են. Ռաֆ Գյոլեցյան (երաժիշտ), Ալբերտ Գրիգորյան (դիզայներ), Շուշան Թամանյան (երաժիշտ), Կարեն Օհանյան (ժամանակակից արվեստագետ) և շատ շատերը։

 –Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Ժամանակակից արվեստի կենտրոն։

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Ինձ համար անկախության խորհրդանիշը սեփական կարծիքն է, բանականությունը։

Հարցազրույցը՝ Գարեգին Ալեքսանանի 

Լուսանկարը` Մառամ Ավագյանի 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register