7 ՀԱՐՑ. ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆ

sofi

Երգչուհի, հայկական շոու-բիզնեսի ամենահմայիչ ներկայացուցիչներից մեկը:

-Ո՞րն է ձեր նախընտրած մարզաձևը, ինչու՞։ -Տարիներ առաջ ինձ համար բացահայտել եմ մեծ թենիսն ու սիրահարվել այդ մարզաձևին։ Անգամ հաղթել եմ մի մրցաշարում, որում թենիսում իրենց ուժերն էին փորձում շոու–բիզնեսի ներկայացուցիչները։

-Ո՞րն է ձեր սիրելի ավտոմեքենան, արդյո՞ք վարում եք։ -Նախընտրում եմ BMW մակնիշը և, այո՛, վարում եմ։

-Ձեր նախընտրածբույրը։ -Սիրում եմ գարնան հոտը։

– Ձեր նախընտրած ձայնը։ -Նախընտրում եմ անձրևի ձայնը։

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում։ -Ամենից շատ վախենում եմ մենությունից։

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր կլինեն ձեր հյուրերը։ -Հյուրերս կլինեն ինձ  ծանոթ մարդիկ, որոնց հետ հաճելի կլինի ինչպես համեղ ճաշել, այնպես էլ՝ շփվել։

-Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք։ -Ընտրությունս կլինի խաչս։

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register