7 ՀԱՐՑ. ՍԱՐՈ ԳԱԼԵՆՑ

2

Խորագրի հյուրն է նկարիչ, պրոֆեսոր, «Կալենց» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սարո Գալենցը:

– Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում: -Հայաստանը մնացած երկրներից տարբերվում է նրանով, որ եթե ձեռքիդ ասենք մեխ ունենաս ու սկսես փորել հողը, ապա անպայման  ընդերքից մի որևէ հուշարձան դուրս կգա: Եթե սիրես Հայաստանի պատմությունն ու հարգես երկիրը, կիմանաս որ ամեն մի քար դարերի պատմություն ունի: Ուր ուզում եք գնացեք` դեպի Արագած,Ապարան, Աշտարակ…

 – Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:– Ամեն քայլափոխի հանդիպող անկրթությունը: Ինչպես նաև` ալկոհոլային խմիչքների բազմաթիվ գովազդները կենտրոնում, այն դեպքում, երբ որևէ տեղ թանգարանի կամ մշակութային կենտրոնի ցուցատախտակի չես հանդիպի: Ինձ նյարդայնացնում է,  որ Ազգային պատկերասրահի կողքից անցնող մարդիկ չգիտեն նրա մասին:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան – խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։– Ապագայի համար չեմ կարող ասել, բայց այսօր Հայաստանի այցեքարտն իսկապես կարող է լինել անվտանգությունը: Բեյրութում, Լոս Անջելեսում կան շրջաններ, որտեղ երեկոյան վախենում ես դուրս գալ փողոց, իսկ Հայաստանում ուզում ես Դիլիջանից ոտքով գնա Սևան(ժպտում է,-խմբ.):

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Աստվածաշունչը, Սերվանտեսի և Ուիլյամ Շեքսպիրի գրքերը: Մնացած բոլոր գրողները տարատեսակներ են: Կարող եմ նշել նաև Օլդոս Հաքսլիի անունը, ով առաջարկում է  նոր փիլիսոփայություն և զգուշացնում, թե ուր է գնում մարդկությունը:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։– Ընդօրինակելի մարդ էր Արտեմ Ալիխանյանը, որը կարողացավ մի հսկայական դպրոց հիմնադրել ֆիզիկայի ասպարեզում, որը դժբախտաբար՝ նրա մահանալուց հետո կործանվեց: Դա վառ վկայությունն  է նրա, թե որքան հզոր է անհատը և որքան թույլ է հասարակությունը:Մերօրյա մարդկանցից կնշեմ Հայաստանից վտարված Ալեքսանդր Վարպետյանին, ում համարում եմ մեծագույն մտածող:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Առողջ պետություն, որը կսիրի իր ժողովրդին: Մնացած ամեն ինչ շատ հեշտ է կառուցել:

– Շոգից փրկվելու Ձեր «բաղադրատոմսը»։ – Սիրել շոգը (ժպտում է,- խմբ.):

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register