7 ՀԱՐՑ. ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆ

6

Խորագրի հյուրն է կիբերանվտանգության փորձագետ, «ՍԱՅԲԵՐ  ԳԵՅԹՍ» (cybergates.org) ընկերության հիմնադիր Սամվել Գևորգյանը:

– Ձեր կողմից բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

-Լաստիվերը (Տավուշի մարզ) և Գնդեվանքը(Վայոց ձոր):

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Չտեսության դրսևորումները, չափ ու սահման չճանաչող մարդիկ, նոր ջահելությունն` իր չձևավորված թելադրանքով:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Ուղեղը: Ունեցել ենք ու  ունենք փայլուն մտքի տեր գիտնականներ, շախմատիստներ, ինժեներներ, որոնք կարող են և պետք է դառնան մեր երկրի այցեքարտն աշխարհում:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Աշխարհընկալման ձևավորման առումով, կարծում եմ, շատ կարևոր են մանկության, պատանեկության տարիներին կարդացած արկածային, գիտաֆանտաստիկ գրքերը, որոնք երևակայելու, երազելու հրաշալի հնարավորություն են տալիս:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում: Հատկապես ճանապարհորդությունների ժամանակ եմ շատերի հետ ծանոթացել:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Այգիներ, կանաչապատ տարածքներ: Կվերանորոգեի Երևանի հին, ճարտարապետական  առումով մեծ նշանակություն ունեցող կառույցները:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Մանկական անկեղծ ծիծաղը:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register