7 ՀԱՐՑ. ՌՈւԲԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1

Խորագրի հյուրն է  «ArmMod Fashion» նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված ամենածածուկ, շատերին  անծանոթ անկյունը  Հայաստանում:

– Գառնիից Խոր Վիրապ տանող ճանապարհին շատ գեղեցիկ, ասես անիրական մի լիճ կա, որն ինչպես պարզվեց` ջրամբար է, Ազատի ջրամբարը: Երևի շատ քչերը գիտեն նրա գոյության մասին։

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:

-Հյուսիսային պողոտան իմ սիրելի քաղաքի ամենաչսիրածս հատվածն է։ Այդտեղով անցնելիս՝ ես միայն նյարդայնանում եմ, երևի նրանից է, որ մանրամասն տեղյակ եմ թե ինչպես, ինչ պայմաններում է այն կառուցվել։ Ինչպես վերացնելով մեր քաղաքի հին ու գեղեցիկ հատվածը` կառուցվեց այդ պողոտան։

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ աշխարհում։

-Հյուրասիրությունը: Ոչ մի ազգ հայի նման չի ընդունում հյուրերին:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Բոլոր գրքերն էլ իրենց ասելիքն ունեն և յուրաքանչյուրից էլ քաղում ես օգտակարը, սակայն կցանկանայի առանձացնել՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» ։

– Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Միշտ փորձում եմ շփվել դրական լիցքերով մարդկանց հետ: Հենց այս պահին մտաբերեցի Իրինա Թովմասյանին: Որքան էլ բարկացած լինեմ, նրա հետ խոսելիս միանգամից հանգստանում եմ և անկախ ամեն ինչից` ժպտում։

-Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Մի մեծ կենտրոն, մանկական «Disney Land», որն անվճար կլիներ բոլոր երեխաների համար, որ ոչ մի երեխա գումար չունենալու պատճառով չզրկվեր իր մանկության վառ գույներից։

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Անկախության խորհրդանիշը ներքին հանգստությունն է և լիարժեք ապահովությունը։

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register