7 ՀԱՐՑ. ՌԱԶՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

3

Խորագրի հյուրն է բանաստեղծ, արձակագիր, կինոռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանը:

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Իմ հայրենի գյուղի՝ Զարինջայի եկեղեցին, որին «Կարմիր Վանք» ենք ասում, 7-րդ դարի կառույց  է:Բիզնեսի տեսանկյունից հետաքրքրություն չներկայացնելու համար է թերևս այն մոռացության մատնվել: Բայց մոռացված այդ լռության մեջ հոգևոր մեծ ուժ կա:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Ամեն քայլափոխի բացված  սննդի կետերը…Քաղաքը գնալով մեծ խոհանոցի է  նմանվում: Եվ առաջին հայացքից թվում է, թե մի մասը պատրաստում է, մյուս մասն՝ ուտում, ու այդպես քնում և արթնանում է քաղաքը: Տգեղ է:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը  կարող էր մեր  այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Նարեկացի, Չարենց, Փարաջանով, Կոմիտաս: Այս հանճարեղ հայերը միասին, ինձ համար վեհի խորհուրդ ունեն և խորհրդանշում են հոգևոր Հայաստանը:

Նշեք  Ձեր աշխարհընկալման վրա  նշանակալի  ազդեցություն  ունեցած երեք  գրքի  անուն:

-Հերման Հեսսե՝ «Տափաստանի Գայլը», Էռնեստ Հեմինգուեյ ՝«Ծերունին և Ծովը», Գրիգոր Նարեկացի՝ «Մատյան Ողբերգության», Սեն-Ժոն Պերս՝ «Ծովեզերքներ»:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

-Այո, Հակոբ Մովսես, Գուրգեն Խանջյան, Հենրիկ Էդոյան, և նա՝ ում հետ պատրաստվում եմ կապել կյանքս:

Հնարավորություն  ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

-Մեծ հանրակացարան, որտեղ անվճար ապրելու հնարավորություն կունենային մարզերից եկած գերազանց ուսանողները:

Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

-Եռաբլուրը, որտեղ  զգում ես, որ դու հաղթել ես առանց երրորդ ուժի միջամտության, իսկ անկախությունը՝  ինքնուրույն տարած հաղթանակի ծնունդ է:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register