7 ՀԱՐՑ. ՆԱՐԻՆԵ ԹՈՒԽԻԿՅԱՆ

7harc

Խորագրի հյուրն է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Մարդասիրության և հայրենասիրության հիմքի վրա պետության կառուցումը:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Աուդիտ անցկացնել քաղաքապետարանում և արդյունքներն ուղարկել իրավապահ մարմիններին:

– Թվարկեք  երեք  քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Արդարադատություն, իրավունքի պաշտպանվածություն, արդար ընտրություններ:

– Հայոց  պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Իրականում այդ լուսավորները շատ են: Կուզեի թվել մեր մշակութային  ինքնության պահպանման փրկիչներին, որոնց անունները հայտնի են, բայց նշեմ մեր բարոյական ինքնության  փրկիչներին: Նրանք ևս շատ են. օրինակ՝ «Նեմեսիս» գործողության հերոսները՝ Հակոբ Տեր-Հակոբյան (Շահան Նաթալի), Սողոմոն Թեհլիրյան,  Արամ Երկանյան և մյուս բոլոր նեմեսիսականները՝ գումարած ԱՍԱԼԱ-ի տղաները և ՀԱՑ ԲԵՐՈՂԸ:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– «Ռսի ոտի» հետ կապված  թյուրըմբռնումը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– 2017թ. ապրիլյան ընտրությունների ժամանակ գործադրված  «կատարյալ» սատանայական տեխնոլոգիան:

– Արդյունքի, հաղթանակի  հասնելու  Ձեր  բաղադրատոմսը:– Չկոտրվել, չհուսալքվել, չվախենալ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register