7 ՀԱՐՑ. ԼՈւՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

2

Խորագրի հյուրն է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի «Մեդիագրագիտություն» ծրագրի ղեկավար Լուսիեն Գրիգորյանը:

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Կուզեի «հայաֆիկացնեինք» մի քիչ թեթև ապրելու կարողությունը: Մենք շատ ենք սիրում ծանրացնել ոչ այնքան կարևոր բաները՝ դրանով իսկ բարդացնելով մեր կյանքը:

– Եթե Դուք լինեիք  Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Երբ շատ ես գնում-գալիս, խնդիրներն ավելի ակնառու են դառնում: Միշտ ասում եմ, որ երկու հրատապ հարց կա Երևանում` աղբը և տրանսպորտը: Մեր քաղաքն, ըստ էության, չունի նորմալ հանրային տրանսպորտ, ինչը շատ բարդացնում է մեր կյանքը և գցում է քաղաքի վարկը: Աղբի հարցն էլ պարզ է: Վերջին փոփոխություններից հետո իրավիճակը  փոքր-ինչ բարելավվել է, սակայն շատ աշխատելու տեղ կա, հատկապես Կենտրոնից դուրս:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Ամենակարևորը արդարության զգացումն է, մարդիկ  պետք է զգան արդարության գոյությունը երկրում ( հատկապես քաղաքական առումով): Ինչ էլ թվարկեմ՝ արդարության հետ  է աղերսվելու: Աշխատատեղեր և բիզնեսի համար բաց դաշտ: Եվ երրորդը. ցանկալի  կլիներ տեսնել ավելի որակյալ մեդիա և ավելի պահանջկոտ լսարան, որը կկարողանար  այն օգտագործել  արդարության հասնելու համար:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Կոմիտաս, Գրիգոր Նարեկացի, Մարտիրոս Սարյան:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Կարծում եմ` մեր պատմության մեջ քննարկելու, վատ զգալու էջեր կան, բայց  դրանք սրբագրել պետք չէ:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Կասեմ` ովքեր` իմ երեխաները: Մանավանդ փոքրը` տղաս, ամեն օր մի նոր բան է անում և անընդհատ զարմանալու առիթներ է տալիս: Ամեն օր զարմանում ես, թե ինչ հետաքրքիր մտածողություն ունեն այդ տարիքում(ժպտում է, – խմբ.):

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Չունեմ ինձ համար գծած, որոշած բանաձև: Այնուամենայնիվ կնշեմ. հավատալ նրան, ինչ անում ես, անել սիրով և ոգևորությամբ…

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register