7 ՀԱՐՑ. ԼՈւԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆ

luiza

ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի լավագույն դերասանուհիներից: Լուիզա Ղամբարյանը հրաժարվել է հեսուստասերիալներում նկարահանվելուց, սակայն շարունակում է փայլել Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի բեմում՝ դրամատուրգ Նիլ Սայմանի «Համար 707» ներկայացան մեջ, որը բեմադրել է Հրաչյա Հարությունյանը:

 -Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը: -Սիրում եմ ֆուտբոլ դիտել: Հաճախ մարզվում եմ: Փոքր տարիքում պարապել եմ սեղանի թենիս:

-Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչո՞ւ: -Դժվար է առանձնացնել մեկը: Կախված է եղանակից, տրամադրությունից, օրվա ժամից: Հավանում եմ «Tom Ford Oud Wood» և «Gucci Flora» օծանելիքները:

-Ձեր նախընտրած բույրը: – Բնության բույրը. չեմ սիրում փաթեթավորված ծաղիկներ: Ինքս խնամում, աճեցնում եմ ծաղիկներ, բանջարեղեն: Ունենք պտղատու ծառեր, եղևնի:

-Ձեր նախընտրած ձայնը: -Դստերս՝ Գաբրիելայի ձայնը:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: – Վախենում եմ չհասցնելուց: Անելիքներս՝ որպես մարդ, մայր:

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը: – Արժանապատվություն ունեցող, բարձրաշխարհիկ, հայերի հպարտությունը հանդիսացող Շառլ Ազնավուրին և Լևոն Արոնյանին, ինչպես նաև իմ սիրելի դերասանուհուն՝ Մերիլ Սթրիփին:

-Եթե հանկարծ հրդեհ պատահի, և դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք: -Աստվածաշունչը, որը նվիրել է մայրս, երբ ընդունվել եմ ինստիտուտ: Այն ինձ հետ է, երբ ճանապարհորդում եմ:

 

Լուսանկարը՝ Վիգեն Մնոյանի

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register