7 ՀԱՐՑ. ԼԱՐԻՍԱ ԿԱՏԱՍԱՆՈՎԱ

1

Խորագրի հյուրն է «Կալենց» մշակութային հիմնադրամի տնօրեն Լարիասա Կատասանովան:

 – Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում: – Թեպետ ծնվել եմ Հայաստանում, պիտի խոստովանեմ, որ միայն վերջին տարիներին եմ բացահայտել Հայաստանը: Ինձ համար հայտնություն էր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Այնտեղ  պահպանվում են մ.թ.ա. 5-րդ հազարամյակին  վերագրվող բացառիկ նմուշներ:

– Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ: – Գիշերային ակումբների գովազդները՝ մանկական գրադարանի և դպրոցների հարևանությամբ:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ- ծիրան- խորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։  – Մեր երկիրը, քաղաքներն ու փողոցներն իսկապես առանձնանում են իրենց անվտանգությամբ: Հուսով եմ, որ այն երբեք չի վերանա:

 – Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն: – Լաո Ցզիի «Դաոսիզմ»-ը,  «Սասունցի Դավիթ» էպոսն ու Աստվածաշունչը (բոլոր կրոնների սուրբ գրքերը):

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։ – Ինձ համար ընդօրինակելի մարդ է Սարո Գալենցը, ով հսկայական աշխատանք է կատարել` ներկա սերնդին Հարություն և Արմինե Կալենցների ժառանգությունը փոխանցելու համար:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։ – Միջազգային մշակույթի կենտրոն:

–  Շոգից  փրկվելու  Ձեր «բաղադրատոմսը»։ – Չընդդիմանալ շոգին (ծիծաղում է, –խմբ.)…

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register