7 ՀԱՐՑ. ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

hasmik

«7 Հարց» խորագրի հյուրն է գրականագետ, «granish.org» կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը: 

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:  – Պատմական արժեքները պահպանելու եվրոպացիների  փորձը. հին շինությունների ու ամբողջական թաղամասերի առկայությունը  Փարիզում, Ժնևում, Հռոմում: Հարևան  Վրաստանում անգամ վրացիները հրաշալիորեն պահպանեցին Հավլաբար թաղամասը, իսկ մեր հազարամյակների պատմություն ունեցող քաղաքը օր-օրի զրկվում է  իր հիշողություններից ու վկայություններից:

 – Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Լիուլի խնդիրներով քաղաք, որտեղից էլ սկսես,շտկելու մի բան կգտնվի: Սակայն առաջին հերթին ինձ մտահոգում է գերծանրաբեռնված, մաշված տրասնպորտային համակարգը. առաջին  իսկ հրամանս կլիներ բարելավել այդ ցանցը, նոր ավտոբուսներ ու երթուղիներ ավելացնել, որոնցով երթևեկելիս քաղաքացին իրեն ոտնահարված ու ճնշված չէր զգա: Ինչպես նաև՝ քաղաքում քայլելիս հաճախ եմ նյարդայնանում խանութների ու ցուցապաստառների այլալեզու գրառումներից. մյուս հրամանով հայերենը գերակա լեզու կդարձնեի բոլոր ցուցապաստառների, գովազդային վահանակների ու ցուցանակների վրա, անկախ սեփականատիրոջ ցանկությունից ու քմահաճույքից:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Կայուն տնտեսական աճ, աշխատանքի հնարավորություն: Ինչպես նաև՝ ապահովության զգացողություն, գործող իրավական դաշտ: Եթե դու գործարար ես ու ներդում ես կատարել, ապա, անօրեն կերպով քեզ խաղից դուրս չհանեն, եթե լավ աշխատող ես, հենց քո գիտելիքները գնահատվեն և ոչ ծանոթ-բարեկամ-խնամիական և այսպես շարունակ:

 – Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:

– Կարծում եմ, որ մեր պատմության էջերում նման լուսավոր անհատների  պակասություն չենք ունեցել. Ավելին՝ ավելի շուտ անհատների շնորհիվ ենք պահպանել ու առաջ տարել մեր պատմությունն ու մշակույթը, քան համակարգերի: Բայց եթե այնուհանդերձ պետք է առանձնացնեմ՝ Մեսրոպ Մաշտոց, Հովհաննես Թումանյան, Կոմիտաս…

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Ավարայրի ճակատամարատը… Կուզեի, որ բարոյական հաղթանակների փոխարեն մենք իրական հաղթանակներ ամրագրեինք և մեր հետագա ամբողջ պատմությունը կառուցված լիներ սեփական ուժին ապավինելու իրական հաղթանակի վրա: Եվ կարծում եմ, որ այլևս սրբագրելու կարիք չէր լինի 1915 թվականի  եղեռնն ու Արևմտյան Հայաստանի կորուստը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեր ժողովրդի համախմբումը, ինչպես նաև՝  Արցախում, սահմանապահ  գյուղերում ապրող մարդկանց համառությունն ու նվիրվածությունը իրենց հող ու ջրին, իրենց պատմությանը: Դադիվանքի (նման համայնքներ շատ կան Արցախում) 15 աշակերտ ունեցող դպրոցն ու լուսավոր  դպրոցականները:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Համառ ու նվիրված աշխատանք, կատարած գործի հանդեպ մեծ ու անսասան հավատ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register