7 ՀԱՐՑ. ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

gexam

Խորագրի հյուրն է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– Կուզեի, որ մարդիկ ավելի շատ ժպտային: Չեմ ասում, որ Հայաստանում ընդհանրապես ժպիտ չկա, ուղղակի կարող էր ավելի շատ լինել: Անկեղծ, պարզ ժպիտը գույն է շրջապատի համար: Մեկ ակնթարթ տևած ու տեղին ժպիտը ժամերով լավ տրամադրություն է ապահովում:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Որպես քաղաքային տրանսպորտ «Գազելների» (ոչ երթուղայինների) շահագործումը դադարեցնելը: «Գազելը» շատ վատ փոխադրամիջոց է, շատ: Երբեմն տպավորություն եմ ունենում, որ «Գազել» ստեղծողները չեն մտածել, որ այդ մեքենան մարդ տեղափոխելու համար է:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Ազատ շուկա, որակյալ կրթություն, բաց հասարակություն:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Արամ Մանուկյան, Հովհաննես Թումանյան, Գրիգոր Նարեկացի:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:

– Չէի սրբագրի: Կարծում եմ այն ինչ եղել՝ եղել է: Կարևորը եղածից ճիշտ հետևություններ անելն ու ավելի էֆեկտիվ դառնալն է: Ավելի պրագմատիկ, ավելի վստահ, ավելի կազմակերպված, ավելի բազմազան…

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Զարմանալու առիթները շատ են: Ես կհիշեմ ոչ թե վերջինը, այլ սպասվողը: Ուրախ եմ ու զարմացած, որ փետրվարի 19-ը որպես գիրք նվիրելու օր կայացավ:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:

– Արդյունքի հասնելու բաղադրատոմսը աշխատանքն է, անընդհատ կատարելագործվելը: Մասնագիտական ու գեղարվեստական գրականություն կարդալը: Երբեմն հատուկ դասընթացների ժամանակ, բայց նաև ամեն օր, սեփական շրջապատից սովորելը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register