7 ՀԱՐՑ. ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ

1

Խորագրի հյուրն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը:

– Ձեր  կողմից  բացահայտված ամենածածուկ,շատերին անծանոթ անկյունը  Հայաստանում:– Երկու տարի առաջ մեքենա ձեռք բերեցինք, որպեսզի ճամփորդելով բացահայտենք Հայաստանը: Վերջերս ընտանիքով հանգստանում էինք Դիլիջանում և որոշեցինք հասնել ոչ շատ հեռու, անտառապատ բլրի լանջին գտնվող Ջուխտակ վանք: Մեքենայի ճանապարհ կա, բայց ավելի լավ է մեքենայով չգնաք (ծիծաղում է,-խմբ.): Բավական երկար պետք է ոտքով բարձրանաք:

– Կա՞ մի բան Երևանում, որն անասելի նյարդայնացնում է Ձեզ:– Ինչպես բոլորին, Երևանում ինձ նույնպես նյարդայնացնում է աղբահանությունը: Հատկապես այս ամառ շատ վատ էր կազմակերպված: Նույնիսկ հրապարակում երբեմն սարսափելի գարշահոտ էր:

– Հենրիխ Մխիթարյանից, դուդուկ-ծիրան-խորովածից բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։– Ներկայանալի արժեք կարող է լինել մշակույթը: Օրինակ` Գերմանիայում կամ Ֆրանսիայում առաջին տեղում  երաժշտությունն է: Հայաստանը հրաշալի է նաև էքստրեմալ տուրիզմի համար: Գիտեմ, որ տարեցտարի ավելանում է նոր զգացողություններ փնտրող արտերկրացիների թիվը:

– Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:– Առաջին հերթին` Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» և Լյուիս Քերոլի՝ «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը: Կուրտ Վոնեգուտի գրքերը:

– Մերօրյա ընդօրինակելի մարդկանց անուններ կարո՞ղ եք  նշել։– Ընդօրինակելի մարդիկ շատ են: Էդվարդ Միրզոյանը ֆանտաստիկ մարդ էր` թե՛ որպես երաժիշտ, թե՛ որպես անձնավորություն: Իմ կուռքերը` «The Beatles»-ի երաժիշտներն են, որոնց հետ ցավոք սրտի բախտ չունեցա շփվել: Մի լեգենդ, ում հետ շփվեցի` Յան Գիլանը, արտակարգ անձնավորություն է: Իմ ուսուցիչը` Յուրի Պողոսյանը, նա ինձ համար երկրորդ հայր է եղել:

– Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։– Համերգային դահլիճ: Մենք ունենք դահլիճներ, սակայն իսկապես պրոֆեսիոնալ դահլիճ բոլոր հարմարություններով(թե՛ երաժիշտների, թե՛ հանդիսատեսի համար) մենք չունենք: Այնինչ` արժանի ենք:

–  Շոգից  փրկվելու Ձեր «բաղադրատոմսը»։ – Փրկվելու կարիք չունեմ, ես սիրում եմ շոգը(ծիծաղում է,-խմբ.):

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register