7 ՀԱՐՑ. ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ara-petrosyan-crop

Խորագրի հյուրն է «Արտլաբերևան» քաղաքական արվեստի խմբի անդամ Արա Պետրոսյանը: 

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Հայաստանում կցանկանայի տեսնել օրինական աշխատանք՝ ոստիկանության, դատական համակարգի կողմից:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Բազմաթիվ սրճարաններ կքանդեի և նրանց տարածքում ծառեր կտնկեի: Արդեն անհնար է ապրել ցեմենտի և բետոնի մեջ. խեղդվում ենք:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: – Առաջին հերթին` իշխանափոխություն, երկրորդ` պայմանների ապահովում, որ վերադարձողներին այստեղ չնեղացնեն, լինեն նրանք գործարար, թե՝ արվեստագետ: Երրորդ` հանդուրժողականություն` թե՛ ուրիշ ազգերի, թե՛ մեր` հայերիս նկատմամբ: Տոլերանտություն` ուրիշ ավանդույթների, սովորույթների, մեզանից տարբերվող մարդկանց նկատմամբ: Մեզ մոտ մեծամասնությունից տարբերվող մարդկանց դժվար են ընդունում:

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», Շանթ Հարությունյանը և Կոմիտասը:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Ցեղասպանության էջը, որը վատ ազդեցություն է ունեցել մեր հոգեբանության վրա:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Ինձ անընդհատ զարմացնում է մարդկանց կարճ հիշողությունը: Այս օրերին էլ մարդիկ մասնակցում են «բարեգործների» հավաքներին, և հավանական է, որ 10-20 հազար դրամի դիմաց վաճառեն իրենց ձայնը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Եթե կարճ ասեմ` հեղափոխությունը…

 

Լուսանկարը՝ Ադրինե Գրիգորյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register