7 ՀԱՐՑ. ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ

tatul

Խորագրի հյուրն է  տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: 

 – Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:–  Առաջնահերթ՝ օրենքի հանդեպ հարգանքը: Մեզ մոտ օրենքին հետևելու փոխարեն ավելի շատ ջանում են շրջանցել այն: Պետք է կարևորվի նաև մտավորականի, գիտությամբ զբաղվողների հանդեպ հարգանքը: Քանի դեռ Հայաստանում (ինչպես նաև ցանկացած պատերազմող երկրում) չեն գնահատում տեղի գիտնականներին, մեծ գումարներ են վճարելու արտերկրացիներին:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Երևանում բավական խնդիրներ կան, որոնցից ամենամտահոգիչը համայնքների անհամաչափ զարգացումն է: Խնդրի կարևորությունն ըմբռնելու համար բավական է համեմատեք Կենտրոն և Նուբարաշեն համայնքները: Անչափ լուրջ է նաև Նուբարաշենի աղբանոցի հարցը, որը պետք է առաջահերթ լուծում ստանա: Կան կենդանիներ, որոնք սնվում են աղբով, ինչն էլ հարկադրում է մտածել, թե ի՞նչ ենք սպառում մենք:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:

Հայրենադարձությունը կազմակերպելու համար պետք է կասեցնել արտագաղթը: Նախ և առաջ անհրաժեշտ է համապատասխան, գրավիչ պայմաններ ստեղծել երիտասարդների համար: Հայրենադարձությունը պետք է պահանջված լինի: Արտերկրից Հայաստան վերադարձած մեր հայրենակիցներից շատերը ցավոք սրտի հիասթափված հետ են գնում: Անհրաժեշտ են ոչ թե հռետորական կոչեր, այլ հստակ քայլեր: Եվ երրորդ՝ ահրաժեշտ է, որ Հայաստանն ունենա մրցունակ տնտեսություն:

 -Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:– Մեսրոպ Մաշտոց, Տիգրան Մեծ: Նաև բոլոր ազատամարտիկները, սահմանին կանգնած ժամկետային զինծառայողները, սպաները: Այն մարդիկ, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են վտանգում ազատության համար:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:– Սրբագրելու կարիք չկա: Եթե այսօր կանք, առաջընթացի հնարավորություն ունենք, մեր պատմության շնորհիվ է: Մինչև ձախողումներ, պարտություններ չլինեն, հնարավոր չէ մեծ հաղթանակների հասնել: Եթե սրբագրելու հնարավորություն ունենայի, նման համարձակություն չէի դրսևորի, չնայած առաջին հայացքից մեր պատմության մեջ շատ են դժգույն էջերը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:– Անկեղծ ասած՝ հաճելիորեն կզարմանամ, եթե մեր երկրում կարևորվի պարզ, հասարակ մարդը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Կարծում եմ՝ նման պատրաստի բաղադրատոմս չկա: Կարող եմ ասել, թե ինչն է ինձ օգնում: Առողջ, անաչառ գործ սկելուց առաջ հասկանում եմ, որ մենակ չեմ: Այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել համախոհների բանակ: Նաև շատ եմ կարևորում՝  յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչն իրենից է կախված սկզբունքը:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register