7 ՀԱՐՑ. ԱՐՏԱԿ  ՄԱՆՈՒԿՅԱՆ

Artak-Manukyan-1

Խորագրի հյուրն է տնտեսագետ, վերլուծաբան Արտակ Մանուկյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»:– ԱՄՆ-ում շատ տարածված է փառքի սրահը։ Մշտապես բարձրաձայնել ու այն կարծիքին եմ եղել, որ ՀՀ-ում, օրինակ, շախմատ մարզաձևն ու ծանրամարտը  ևս անհրաժեշտ է լավագույնս ներկայացնել  զբոսաշրջիկներին։ Ուրախ կլինեի, եթե կարողանայինք «հայաֆիկացնել» հպարտության տարրերի «փաթեթավորման» հաշվին դրանից եկամուտ ստանալու հմտությունը:

– Եթե Դուք լինեիք Երևանի քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը:– Առաջին քայլս կլիներ մայրաքաղաքի կարիքների գնահատման գործընթացում Երևանի բնակիչների մասնակցության ապահովումն ու դրան զուգահեռ՝ բյուջեի թափանցիկության բարձրացումը ։ Եթե բնակչությունը տեսնում է, որ իր մատնանշած խնդիրները լուծում են ստանում, էլ ավելի ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ու ինչն ամենակարևորն է՝ ավելի է վստահում ձեռնարկների հաջողության մեջ իր ունեցած դերակատարությանը։

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը:– Օրենքի գերակայություն և անշրջելիություն։ Կրթական համակարգի համալիր բարեփոխումներ, օրինակ՝ կրթական ծրագրերի և բիզնեսի կարիքների միջև առկա խորը անջրպետի մասով աշխատանքների իրականացում։ Տնտեսական զարգացում և խոսքից գործի անցում՝ պետական համակարգում։

-Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ:–  Հայ ԶԻՆՎՈՐ, Տիգրան Մեծ, Հաց Բերող:

-Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք:-Հայոց պատմությանը նվիրված շատ գրքեր եմ կարդացել։ Ցավով պետք է արձանագրեմ, որ մենք մշտապես տուժել ենք միասնության բացակայությունից և վճռական պահերին՝ մեր ուժերի հանդեպ անվստահությունից: Ի լրումն, մշտապես զիջել ենք դիվանագիտական հարթությունում՝ չկարողանալով սրբագրել մեր հաղթանակները:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել:-Դպրոցի տնօրենների հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի: Եթե անկեղծ, վստահ եմ, որ ապագայում զարմանալու նոր առիթներ դեռևս կլինեն…

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը:– Հաջողության բանաձևը կարծում եմ ձևակերպվել է դեռևս շատ վաղուց ու ցավոք ոչ իմ կողմից. «Հաջողությունը դա մեկ տոկոս ոգեշնչում է կամ տաղանդ և  99 տոկոս` քրտինք»:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register