5 միջոց՝ ինչպես փրկել Ձեր կյանքն անտառային հրդեհների ժամանակ  

hrdeh

Լուսավորությունը

Լույսը կյանք է: Անտառային հրդեհների ժամանակ առաջացած ծուխը ծածկում է շրջակա տարածքը՝ գրեթե զրոյացնելով տեսանելիությունը: Բացի դրանից հրդեհների ժամանակ հոսանքի մատակարարումը կարող է դադարել հաղորդալարերի վնասվածքների պատճառով: Այսպիսով՝ լուսավորության խնդիր կա անկան այն հանգամանքից հրդեհն առավոտյան, թե գիշերն է բռնկվել: Այդ իսկ պատճառով կարևոր է տանը մարտկոցներով աշխատող լապտերներ ունենալ ընտանիքի անդամների թվին համապատասխան: Կարևոր է հետևողական լինել, որպեսզի միշտ ավել մարտկոցներ լինեն լապտերների հետ, որպեսզի անհրաժեշտության պահին Ձեր հույսը չնմանվի սպառված մարտկոցներով լապտերի թրթռացող լույսին:

Հրդեհն իրոք արագաշարժ է

Անտառային հրդեհներն արագ են տարածվում, հատկապես քամու առկայության դեպքում: Դրանց արագությունը կարող է հասնել 16-20 կմ/ժ: Այնպես որ, երբ լսում եք Ձեր բնակավայրին մոտեցող անտառային հրդեհի մասին, առանց երկար-բարակ մտածելու, առանց խուճապի մատնվելու վերցրեք առաջին անհրաժեշտության պարագաները և հեռու փախեք: Հրդեհը չի սպասի Ձեր դռան շեմին Ձեր ամուսնու կամ ընկերոջ նման, որ հավաքեք բոլոր իրերն ու տրամադրվեք դուրս գալուն:

Ի՞նչ վերցնել

Ռիսկային գոտում ապրելիս ցանկալի է միշտ ձեռքի տակ ունենալ Ձեր փրկարար պայուսակը, որի մեջ պետք է լինեն.

  • ջրակայուն լապտեր լրացուցիչ մարտկոցներով
  • առաջին օգնության արկղիկ
  • բրդյա անձեռոցիկներ
  • դիմակներ փոշու և ծխից պաշտպանվելու համար
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • չփչացող ուտելիք

Հրդեհի դեպքում դուրս գալիս անհրաժեշտ է վերցնել

  • ջուր (առնվազն 2-3 լիտր ամեն անձի հաշվով)
  • կանխիկ գումար, բանկային քարտերը
  • մեքենայի և տան բանալիները
  • հեռախոսները
  • կարևոր փաստաթղթերը (ցանկալի է դրանք միշտ ձեռքի տակ ունենալ կնքված փաթեթով)

Եթե ժամանակը ներում է Ձեզ կարող եք վերցնել նաև Ձեր նոութբուքն ու հագուստ:

Միշտ եղեք տեղեկացված

Ռադիոյի և առցանց միջոցներով տեղեկացված եղեք արտակարգ իրավիճակի զարգացումներից: Արտակարգ իրավիճակների ժամանակ բազմաթիվ զանգերի պատճառով հեռախոսից օգտվելն անարդյունավետ է հաճախ: Խորհուրդ է տրվում տանը մարտկոցներով աշխատող ռադիոընդունիչ ունենալ նեղ օրվա համար:

Ընտանի կենդանիները

Եթե տանը ընտանի կենդանիներ պահելու պատասխանատվություն եք վերցրել Ձեզ վրա, ապա պետք է մտածեք նաև նրանց ապահովության մասին: Պետք է համապատասխան վանդակ կամ վզակապ ունենաք նրանց համար և պահուստային կեր՝ նախատեսված դեպքերի համար:

 

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register