5+ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿՐԿՆԱԿԻ ԿԷԺԱՆԱՆԱ

տաքս

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների գործընթացի կանոնակարգման նախագիծը, որով նախատեսվում է վերանայել ֆիզիկական անձանց կողմից տաքսի ծառայությունների մատուցման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:

Տաքսամոտորային փոխադրումներում տարբեր մեքենաքանակով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար սահմանել տարեկան 10,000 դրամ:

Բացի այդ առաջարկվում է վերանայել նաև ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների լիցենզիայի պետական տուրքի դրույքաչափերը, դրանք հավասարեցնելով կազմակերպությունների կողմից 1 մեքենայի համար սահմանված արտոնագրային վճարի չափերին:

Ներկայումս հանրապետությունում տաքսի ծառայություններ է մատուցում 190 կազմակերպություն, որոնցից 52-ը 1-4 ավտոմոբիլով և վճարում են լիցենզիայի համար տարեկան 100,000 դրամ պետական տուրք, իսկ 138-ը` 5 և ավելի ավտոմոբիլներով, որոնք վճարում են լիցենզիայի համար տարեկան 200,000 դրամ պետական տուրք: Այսինքն անհավասար պայմաններ են ստեղծվում տարբեր մեքենաքանակով նույն գործունեությունն իրականացնողների համար լիցենզավորման պետական տուրքի մասով:

Բացի այդ կազմակերպությունները վճարում են նաև արտոնագրային վճար յուրաքանչյուր մեքենայի համար, որը էականորեն տարբերվում է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից: Հարկային պարտավորությունների մասով առկա են անհավասար պայմաններ գործունեություն իրականացնողների համար: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register