30 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ԿՐԻԱ՝ ՇՈւՇԻԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈւՄ

5

Շուշիի երկրաբանական թանգարանի նախամուտքում մեզ դիմավորում է Գալապագոսյան կղզիներից բերված 30 մլն տարեկան կրիան: Ամեն զբոսաշրջիկ թանգարան այցելությունն սկսում է այս հսկա կրիայի հետ սելֆի անելով, հետո միայն անցնում երկրաբանական արժեքավոր ցուցանմուշներին:

1

Շուշիի երկրաբանության պետական թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 2-ին: Թանգարանի հիմնադիրն է հայտնի երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցը:  Թանգարանում ցուցադրված է Գաբրիելյանցի անձնական հավաքածուն`ավելի քան 500 նմուշ աշխարհի 48 երկրներից և ՌԴ 20 մարզերից: Թանգարանում ներկայացված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների և բույսերի նմուշներ, քարտեզներ։ Թանգարանում կարող եք տեսնել ինչպես թանկարժեք, այնպես էլ կիսաթանկարժեք բնագունեղ քարեր (միներալներ):  Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում լյումինիսցենցիայի սենյակը, որը թանգարանում կոչում են Կախարդական սենյակ:

Թանգարանի գիտաշխատող Քրիստինե Դանիելյանը ներկայացնում է թանգարանի ամենահետաքրքիր նմուշները: Հենց մուտքի մոտ ամոնիտի բրածո մնացորդն է՝ գտնված Ասկերանի շրջանի Սզնե գյուղից:

qarttez

– Պատին Արցախի քարտեզն է, որից պարզ է դառնում՝ Արցախի տարածաշրջանն առաջացել է 200 մլն տարի առաջ, երբ օվկիանոսի ջրերը հետ են քաշվել: Սրա մասին են վկայում ջրային կենդանիների բրածո մնացորդները, որոնցից մեկն էլ ամոնիտն է,- ասում է Քրիստինեն:

8

Թանգարանում ներկայացված նմուշները ներառում են օգտակար հանածոների, քարերի ու միներալների հավաքածուներ ինչպես Արցախի տարածաշրջանից, այնպես էլ աշխարհի ավելի քան 48 երկրից: Ցուցանմուշների թվում են՝ տուֆ, գրանիտ, բազալտ, շերտավոր օնիքս, կվարցի տեսակներ, օբսիդիան… Վերջինը հայտնի է  նաև Սատանի եղունգ անվամբ: Նախնադարում այն օգտագործվել է դանակներ, սլաքներ պատրաստելու նպատակով: Այժմ լայնորեն կիրառվում է բժշկության մեջ:

2

3

5

6

1953թ.-ին Արցախի լեռներից գտնված լեռնային բյուրեղապակին դարձել է Գրիգոր Գաբրիելյանցի առաջին գտածոն, որն էլ դարձել է ողջ հավաքածուի հիմքը:

arajingtaco

Առանձին բաժին է հատկացված ջրային կենդանիների բրածո մնացորդներին: Թանգարանի ամենաթանկարժեք նմուշներից մեկը ձկան բրածո մնացորդն է՝ մարմարի վրա: Սրա առանձնահատկությունն այն է, որ նույն քարի երկու կողմում ձկան բրածո մնացորդներ են պահպանվել, ինչը բացառիկ երևույթ է:

7

Տրիլոբիտների` աշխարհի առաջին ջրային կենդանիների բրածո մնացորդներ ևս կան, դրանք 450 մլն տարեկան են: Շնաձկան ատամներ ևս կարելի է  տեսնել երկրաբանական թանգարանում:

tribolit

Թանգարանի ցուցասրահի երրորդ բաժինը նվիրված է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ցուցադրությանը: Նռնաքար, հրեական քար, ամետիստ, նեֆրիտ, ագաթ, լուսնաքար ու բազմաթիվ այլ քարեր կարող եք տեսնել թանգարանում ու լսել դրանց հետ կապված պատմություններն ու լեգենդները:

9

Ամենահետաքրքիր, սակայն, Կախարդական սենյակն է: Այստեղ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ կարելի է ուսումնասրել լուսարձակող միներալներրը: Քրիստինե Դանելյանն ասում է.

4

-Աշխարհում գոյություն ունեցող 6000 միներալների տեսակներից միայն 100-ն ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ լուսարձակելու և տարբեր գույներ ստանալու հատկություն ուննեն: Դրանցից մի քանիսըը ցուցադրված են նաև Շուշիի թանգարանում թանգարանում:

Տեսանյութ

Տաթևիկ Սարգսյան, Արցախ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register