13 ՈւՇԱԳՐԱՎ ՓԱՍՏ` ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԱՍԻՆ

cover

Եվրոպական ակումբային ֆուտբոլի այս մրցաշրջանի ամենասպասված և փաստորեն վերջին հանդիպումն ավարտվեց Կիևում, մայիսի 26-ին: Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Մրցավեճն արդյունքում գրանցվեց մի շարք անհավանական թվացող փաստեր, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ռեալ» – «Լիվերպուլ»` 3:1

Գոլերը` Կարիմ Բենզեմա` 51´, Գարեթ Բեյլ` 64´, 83´ – Սադիո Մանե` 55´

Տեսանյութ`

Փաստեր

1. Մադրիդի «Ռեալը» դարձավ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգայի երկու տարբեր եզրափակիչներում(2017, 2018) միևնույն մեկնարկային կազմն է ներկայացրել`

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Մարսելո, Կասեմիրո, Թոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Իսկո, Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու:

Մինչդեռ «Լիվերպուլում» չկար գեթ մեկ խաղացող, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչի փորձառություն ունենար`

«Լիվերպուլ». Լորիս Կարիուս, Տրենտ Ալեքսանդր Արնոլդ, Դեյան Լովրեն, Վիրջիլ Վան Դեյկ, Էնդրյու Ռոբերտսոն, Ջորդան Հենդերսոն, Ժորջինյո Վիյնալդում, Ջեյմս Միլներ, Սադիո Սալահ, Ռոբերտո Ֆիրմինո, Սադիո Մանե:

1

2. Եզրափակչում «Լիվերպուլի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստների միջին տարիքը կազմել է 26 տարեկան, 170 օրական, ինչն ամենացածր արդյունքն է 2013 թվականի Դորտմունդի «Բորուսիայի»` «Բավարիայի» դեմ եզրափակչի խաղից հետո: «Բորուսիայի» այդ թիմը մարզում էր «Լիվերպուլի» ներկայիս ղեկավար Յուրգեն Կլոպը, թիմի միջին տարիքն էր` 25 տարեկան, 255 օրական:

2

3. Եվրագավաթների ողջ պատմության ընթացքում այս եզրափակիչը յուրահատուկ էր նաև նրանով, որ առաջին կեսում յուրաքանչյուր թիմից մեկական խաղացող վնասվածքի պատճառով դուրս մնացին խաղից(Մոհամեդ Սալահ և Դանիել Կարվախալ):

3

4. «Լիվերպուլը» թիմի առաջատար Մոհամեդ Սալահի վնասվածքից առաջ 9 հարված է կատարել «Ռեալի» դարպասին առաջին խաղակեսում: 30-րդ րոպեին Սալահի վնասվածքից հետո առաջին խաղակեսում «Լիվերպուլն» այլևս հարված չի կատարել Կեյլոր Նավասի դարպասին:

5. 2002 թվականից ի վեր Կարիմ Բենզեման առաջին ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որ գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Վերջին ֆրանսիացին, որ գնդակ է խփել եզրափակչում Զինեդին Զիդանն է` «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչը:

4

6. Չեմպիոնների լիգայում Բենզեմայի անվան դիմաց այժմ կա 56 գնդակ, նրանից առավել խփել են միայն Ռաուլը(71), Լիոնել Մեսսին(100) և Կրիշտիանո Ռոնալդուն(120):

7. «Լիվերպուլն» առաջին ակումբն է Չեմպիոնների լիգայի պատմության ընթացքում, որ խաղաշրջանի ավարտին ունի 10 և ավել գնդակ խփած երեք ֆուտբոլիստ` Սադիո Մանե, Ռոբերտո Ֆիրմինո, Մոհամեդ Սալահ:

5

8. Սենեգալցի Սադիո Մանեն աֆրիկացի 4-րդ խաղացողն է, որ գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայի եզրափաչկում: Ավելի վաղ եվրոպական գավաթի եզրափակչում աչքի էին ընկել Ռաբախ Մադջերը(1985 թ.), Սամուել Էտո´Օն (2006 թ., 2009 թ.) և Դիդյե Դրոգբան(2012թ.):

9. Գարեթ Բեյլն առաջին խաղացողն է, որ եզրափակչում փոխարինման դուրս գալուց հետո դուբլի հեղինակ է դարձել:

6

10. «Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը մինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը որևէ կոպիտ սխալ թույլ չէր տվել, մինչդեռ եզրափակչում երկու ճակատագրական վրիպում ունեցավ` «Ռեալի» առաջին և երրորդ գոլի դեպքում:

7

 

11. Մադրիդի «Ռեալը» միակ ակումբն է Չեմպիոնների լիգայի դարաշրջանում, որ անընդմեջ երեք եզրափակչում հաղթանակ է տարել: «Ռեալն» ընդհանուր առմամբ ռեկորդային` 13 անգամ է նվաճել պատվավոր տիտղոսը:

 

12. 2013/14 թթ. մրցաշրջանից ի վեր թե´ Եվրոպա լիգայում, թե´ Չեմպիոնների լիգայում հաղթանակի են հասնում իսպանական թիմերը: Բացառություն է կազմել միայն 2016/17 թթ. մրցաշրջանը, երբ Եվրոպա լիգայում հաղթել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվրոպա լիգա`

2014, 2015, 2016 թթ.` հաղթանակ է տարել «Սևիլիան», 2018-ին` Մադրիդի «Ատլետիկոն»:

Չեմպիոնների լիգա`

2014, 2016, 2017, 2018 թթ. հաղթանակ է տարել Մադրիդի «Ռեալը», 2015 թվականին` «Բարսելոնան»:

13. Կրիշտիանո Ռոնալդուն 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը` 1 անգամ` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 2008 թվականին և 4 անգամ` «Ռեալի» հետ:

8

Գարեգին Ալեքսանյան  

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register