10 ԲԱՆ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԲԱՑ ԹՈՂՆԵԼ ԿՅԱՆՔԻՑ

Այս կյանքում կան բաներ, որոնք պետք է բաց թողնես: Պարզապես բաց թողնես և վերջ: Չղջաս, չափսոսաս, չվախենաս ու հետ չնայես: Բաց թողնես, ինչպես թռչունին բաց կթողնեիր վանդակից: Հոգեբանները ներկայացնում են այդ 10 բաների ցանկը, մենք էլ ներկայացնում ենք հոգեբանների ներկայացրածը:
1.Ապագայի վերաբերյալ մանրամասն ծրագրեը
Ոչ մի վատ բան չկա, եթե ունեք նպատակներ, սակայն անիմաստ է մանրամասն գրել և պլանավորել, թե ինչ պիտի անեք: Ոչ մեկ չունի ամբողջական պատկերացում, թե իրեն ինչ է սպասվում վաղը, էլ ուր մնաց ապագայում: Դուք կարող եք հետևել ձեր պլաններին, բայց երբեք չեք կարող ակնկալել, որ դրանք կհամապատասխանեն իրականությանը:
2.Վստահությունը, որ դուք ինչ-որ մեկին շատ լավ գիտեք
Եթե կարծում եք, որ ինչ-որ մարդու շատ լավ գիտեք, ապա սխալվում եք: Մարդիկ շատ «շերտեր» ունեն: Համոզվածությունը, որ իրենց մասին շատ լավ տեղեկացված եք, կարող է հանգեցնել հիասթափության: Բոլորս ունենք զգացմունքներ, որոնք թաքցնում ենք: Բոլորս ունենք մտքեր, որոնք երբեք չենք բարձրաձայնում:
3. Լավագույնը չլինելու վախը
Միշտ կա մեկը, որն ավելի խելացի է, գեղեցիկ, հարուստ, գրավիչ, քան դուք: Դա փաստ է: Այդ իսկ պատճառով դադարեցրեք անհանգստանալ, խղճալ ինքներդ ձեզ, որ դուք ամենալավը չեք: Դուք պարտավոր չեք ամեն տեղ և ամեն ինչում լինել լավագույնը: Դուք եկել եք այս աշխարհ, որպեսզի լավ ժամանակ անցկացնեք, օգտակար լինեք և երջանիկ: Մի կողմ թողեք կատարյալի մասին ձեր պատկերացումները: Դուք հանգիստ կարող եք երբեմն չհետևել որոշ կանոններին:
4.Ներքին ձայնը, որն ասում է՝ դու չես կարող դա անել
Կասկածները կարող են փչացնել ցանկացած նախաձեռնություն: Իհարկե, դժվար է պայքարել նման մտքերի հետլ, բայց առնվազն հնարավոր է կառավարել: Հիշեք, որ դուք ունեք իշխանություն սեփական մտքերի հանդեպ և կարող եք ինքներդ ընտրել դրական կամ բացասական մտքերը:
5. Որոշումներ, որոնք կայացել եք՝ առաջնորդվելով զգացմունքներով
Մեր բոլորիս կյանքում ունենք պահեր, որոնք ցանկանում ենք փոխել: Օրինակ՝ չենք ասել այն, ինչ ուզում էինք ասել կամ չենք արել այն, ինչ պետք է անեինք: Բոլորս ունենք ափսոսալու մեր պատճառները, որոնցից շատերը կապված են իմպուլսիվ որոշումներ կայացնելու հետ: Երբեք մի ափսոսացեք արածի, ասածի կամ չարածի ու չասվածի համար: Դա եղել է ձեր՝ այդ պահի որոշումը, որը չես կարող հետ բերել:
6.Ամեն ինչ բարդացնող մարդիկ
Եթե ինչ-որ մարդ բարդացնում է ձեր կյանքը, ապա եկել է պահը նրան հրաժեշտ տալու: Դուք, հավանաբար, շատ ավելի կարևոր անելիքներ ունեք, քան ինչ-որ մեկի մասին անհանգստանալը: Որակյալ և լավ հարաբերությունները երբեք չեն ստիպում տխրել և դեպրեսիայի գիրկն ընկնել: Մի ընդունեք ոչ մի արդարացում այն մարդկանցից, որոնք ձեր մասին հիշում են այն ժամանակ, երբ իրենց ինչ-որ բան պետք է:
7.Քաղաք, որը ինչպես կարծում էիք, սիրում եք
Ձեր հետաքրքրությունները և կապվածությունները փոփոխվում են: Այն, ինչ հիմա ձեզ շատ դուր է գալիս, հնարավոր է, որոշակի ժամանակ անց կորցնի իր արժեքը ձեզ համար: Եթե այլևս չեք ուզում ապրել այնտեղ, որտեղ հարմարավետ չէ, ուրեմն փոխեք բնակության վայրը: Աշխարհը մեծ է, և դուք կգտնեք վայր, որը կարող եք տուն համարել:
8. Հետևողական լինելու ցանկությունը
Հնարավոր է խուսափել հիասթափությունից, եթե ընդունեք այն փաստը, որ այս կյանքում ոչինչ երաշխավորված չէ: Դուք կարող եք ամեն ինչ կորցնել մեկ վայրկյանում: Մարդը, ում այդքան սիրում եք, կարող է գնալ: Բիզնեսը, որը կառուցել եք երկար տարիների ընթացքում, կարող է սննկանալ կարճ ժամանակահատվածում: Վաղն ամեն ինչ ուրիշ կլինի: Այդ իսկ պատճառով մի մտածեք, որ հետևողականությունը և կայունությունը միշտ ձեզ հետ են:
9. Մարդիկ, որոնք Ձեր անձնական տարածությունը չեն հարգում
Դուք պարտավոր չեք կիսվել ձեր մասին անձնական տեղեկությունով միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս: Եթե մարդը չի կարող հարգել ձեր աձնական տարածքը և սահմանները, ապա, հնարավոր է, որ նրա վրա ժամանակ ծախսելը իմաստ չունի: Ցանկացած մարդ երբեմն դադար վերցնելու և ինքն իր հետ մենակ մնալու կարիք է զգում: Դուք չպիտի բոլորին այդ մասին անընդհատ բացատրեք:
10. Այն, ինչ ձեզ այլևս պետք չէ
Դժվար է երբեմն սիրտը ողողած դրական հիշողությունները բաց թողել: Բայց հնարավոր չէ առաջ շարժվել, երբ կա նման խարիսխ: Կյանքը միշտ էլ ցույց է տալլիս ճիշտ ուղությունը: Բաց թողեք այն, ինչ արդեն իրեն սպառել է: Պետք է միշտ պատրաստ լինել նորին՝ հետևում թողնելով այն, ինչը այլևս օգուտ չի բերում:
Պետք է հիշել, որ բաց թողնելւ չի նշանակում հանձնվել:
Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը