101 ՏԱՐԻ ԱՆՑ. ԱՊՐԻԼԻ 24-Ը՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

  • 101 ՏԱՐԻ ԱՆՑ. ԱՊՐԻԼԻ 24-Ը՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Ցեղասպանությունները հանցագործություն են մարդկության դեմ և ժամանակագրություն չեն ճանաչում: Հայոց ցեղասպանությունից անցել է դարից էլ ավելի, սակայն առ այսօր այն ոչ միայն չի ճանաչվել, այլև հերքվել և հերքվում է այն իրագործողների ժառանգների կողմից: Բայց առ այսօր էլ հայ ժողովուրդը հիշում և պահանջում է: Հիշում է իր ցավը, իր զոհերին, իր կորուստները և պահանջում է հարգել իր վիշտը, ճանաչել իր ցավը:

Հարյուր տարվա ընթացքում նկարահանվել են տասնյակ ֆիլմեր, գրվել հարյուրավոր գրքեր: Բայց մինչ այսօր Թուրքիան շարունակում է բարգավաճել հայկական ընտանիքներից յաթաղանով խլած ոսկու և հայ ժողովրդի արյունով շաղախված հողերի վրա: Սրանք փաստեր են, որոնք գիտեն նաև Թուրքիայում: Թեև շատ թուրք գիտնականեր, գրողներ, լրագրողներ ընդունում են այս փաստը, ամաչում իրենց նախնիների համար, անգամ փորձում որոշակի քայլեր անել՝ պատմական արդարույթունը վերականգնելու համար, բայց միևնույն է ՝ մեր հարևանները, բայց ոչ բարեկամները համոզված են, որ այն օրը երբ կմահանա Մեծ եղեռնից փրկված վերջին հայը, ցեղասպանության ճանաչման հարցը կմտնի իներցիայով մարելու վերջին փուլ: Սակայն այսօր արդեն պարզ է, որ հայը հաղթահարել է ցեղասպանության սարսափը ու բարդույթը և շարունակելու է իր դարավոր պայքարը: Այս պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամեն տարի ապրիլի 24-ին հայրը՝ որդու ձեռքը բռնած կբարձրանա ցեղասպանության հուշահամալիրի բարձունք, ծաղիկ կխոնարհի և ամբողջ ճանապարհին կպատմի իր զավակին Արևմտյան Հայաստանի մասին, ցեղասպանության մասին: Թեկուզ և 201 տարի անց…

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register