ՄԱՅՐԱԿԱՆ 10 ՎԱՏ ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆ

3

Բլոգեր Նիկոլ Մերիթը երեք երեխաների մայր է: Նա պատմում է իր վնասակար սովորությունների մասին ու անկեղծորոեն նշում, որ հենց դրանք են խանգարում իրեն իր երեխաներին դաստիարակել այնպես, ինչպես պետք է ու օրինակ ծառայել նրանց համար:

-Ինձ դուր է գալիս մտածել, որ ես լավ օրինակ եմ իմ երեխաների համար, սակայն իրականում ես բազմաթիվ սխալներ եմ թույլ տալիս: Մեծ հաշվով ես լավ մայր եմ, բայց նաև բացթողումներ ունեմ: Ինչ-որ մեկը կարող է ասել, որ առանց ամենօրյա վնասակար սովորությունների կյանքն անհնար է: Ես այս տեսակետի հետ համաձայն չեմ, որովհետև առողջությունը ոչ միայն մեր մարմնի, այլև մտածելակերպի կարգավիճակն է, ինչը ոչ պակաս կարևոր է,- անկեղծանում է Նիկոլը:

-Մեր երեխաները մեզնից օրինակ են վերցնում, ու եթե անկեղծ, ես այնքան էլ բավարարված չեմ այն օրինակով, որը ցույց եմ տալիս նրանց վերջին շրջանում: Ձեզ եմ ներկայացնում 10 սովորություն, որոնցից պետք է անմիջապես ձերբազատվել.

1.Ինքնաքննադատության սովորությունը
Ես ամաչում եմ, երբ հիշում եմ, թե քանի անգամ եմ երեխաներիս ներկայությամբ ասել՝ <<Մայրիկն այսօր վատ տեսք ունի>>, կամ <<Ես այսօր ինձ դուր չեմ գալիս>>: Ինձ համար շատ կաևոր է, որ նրանք վստահ լինեն իրենց ուժերի վրա, բայց նրանք մշտապես տեսնում ու լսում են, թե ինչպես է մայրը նվաստացուցիչ ձևով արտահայտվում ինքն իր մասին: Ի՞նչ են նրանք սովորելու իմ այդ պահվածքից: Սրանից հետո ես խոսելու եմ իմ մասին միայն դրականը, այլևս ոչ մի ինքնաքննադատություն:

2.Անընդհատ նյարդայնանալու ու անհանգստանալու սովորությունը
Ոչ բոլոր մայրերն են իմ պես արագ խուճապի մեջ ընկնում, բայց իմ նման «պանիկյորներն» էլ քիչ չեն: Այդ անհանգիստ ու սթրեսային վիճակը շատ է հյուծում մարդուն: Խնդիրն այն է, որ երեխաները ներքուստ զգում են մեր մշտական լարված վիճակը: Իմիջիայլոց, ամուսինը ևս դա զգում է: Եվ այդ բոլոր անհանգիստ-նյարդայնացոնղ նոտաները լավ ձևով չեն անդրադառնում ընտանեկան հարաբերությունների վրա:

3.Անընդհատ շտապելու սովորությունը
Հատկապես մայրերն ապրում են իրենց կայնքը առանց մեկ րոպե հանգստի, որովհետև այնքա՜ն բան պետք է հասցնել: Երբ ես անընդհատ շտապումեմ, ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է դրանից տուժում: Իհարկե, երեխաներս ու ամուսինս: Կարծես թե ես ամեն ինչ անում եմ, որ մեր ընդանեկան նավը մնա ջրի վրա: Բայց երբ գլուխս կորցրած վազում եմ այստեղից այնտեղ, իմ ընտանիքի անդամներից և ոչ մեկը չի ցանկանում գտնվել այդ նավի մեջ: Եվ ինչ է ստացվում արդյունքում: Ես տխրում եմ, որ ոչ ոք չի անում այն, ինչը խնդրում եմ կամ անելու դեպքում ինձ թվում է, թե դանդաղ են անում: Ձեզ թվում է, որ երբ դուք մշտապես շտապում եք, ավելի շատ բա՞ն եք հասցնում անել: Իրականում դուք ձեր պլանավորածի կեսն էլ չեք հասցնում անել: Ավելին, այդ դժոխային շտապողականության մեջ անընդհատ վիճում եք բոլորի հետ:

4.Քննադատվելուց վախենալու սովորությունը
Քննադատություն ամուսնու, ընկերների, բարեկամների, երեխայի ուսուցչի, նույնիսկ հարևան մայրիկների կողմից: Ում ուզում եք նշեք, ու կպարզվի, որ ես նրանց աննադատությունից վախենում եմ: Եվ ինչո՞ւ, գրողը տանի: Ոչ, ես ուզում եմ որ այսուհետ իմ երեխաներն իմանան. չնայած որոշ մարդկանց խեթ հայացքներին ու դիտողություններին՝ իրենց մայրն իր հստակ տեսակետներն ունի ու մշտապես գիտի, թե ինչ է ուզում:

5.Վատ սնվելու սովորությունը
Ես տարօրինակ վերաբերմունք ունեմ սննդի նկատմամբ: Ես շատ եմ մտածում այդ ուղղությամբ ու հաճախ շատ ժամանակ եմ կորցնում, մինչև որոշում եմ՝ ինչ ուտել, մոռանալով, թե այդ ամենն ուտելուց հետո ինչ ցույց կտան կշեռքի սլաքները: Ճշմարտությունը մեկն է. մայրը չպետք է չիփսեր ուտի՝ ընտանիքի անդամների համար նորմալ ընթրիք պատրաստելու ընթացքում, հետո սպասի, թե երբ են բոլորը քնելու, որ ավարտի երեխաների թողած ուտելիքի մնացորդները:

6.Իր վրա չափից դուրս շատ բան վերցնելու սովորությունը
Մենք պետք է սովորենք ասել ոչ: Եվ սովորենք դա ասել որքան հնարավոր է հաճախ:

7.Ինքդ քեզ պաշտպանել չկարողանալու սովորությունը
Ես իմ երեխաներին սովորեցնում եմ լինել հանդուգն անհրաժեշտության պահին, կարողանան իրենց պաշտպանել, իսկ ինքս վայրկյանական լռում եմ, երբ բանը հասնում է գործին: Որքան տարօրինակ կարող է թվալ իմ պահվածքը երեխաներիս: Չէ որ ես պետք է օրինակ ծառայեմ նրանց համար, թե ինչպես կարելի է քաղաքավարի, բայց հստակ տեղը դնել նեղացնողներին:

8.Սեփական անձն առաջին տեղում չդասելու սովորությունը
Երբ ես հոգ չեմ տանում իմ մասին ու չեմ հանգստանում, տուժում եմ ոչ միայն ես, այլև իմ ընտանիքը: Ճիշտը ժամանակ առ ժամանակ հանգստանալն է, քանի որ դրանից հետո մենք վերադառնում ենք ընտանիք ավելի առողջ մտածելակերպով:

9.Անընդհատ ուրիշների հետ համեմատվելու սովորությունը
Դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Ավելի ճիշտ՝ դա մշտական նախանձի ճանապարհն է, որը ոչ ոքի դեռևս օգուտ չի բերել:

10.Ամուսնության մասին հոգ չտանելու սովորությունը

Ձեր հարաբերություններն ամուսնու հետ այն հիմքն են, որի վրա ձեր երեխաները պետք է կառուցեն իրենց հարաբերությունները: Երեխաները հիմնականում ընդօրինակում են այն, ինչը տեսնում են ընտանիքում: Ահա թե ինչու ձեր ամուսինը ձեզ պետք է վերաբերվի այնպես, ինչպես կցանկանար, որ դստերը վերաբերվեր նրա ապագա ամուսինը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register