ՎԱԳՐԻ  ԱՅԾՈՒԹՅՈՒՆ

Tiger-3

Աշխարհը խելագարվել էԴեռևս անցած տարվա նոյեմբերին Պրիմորյեի սաֆարի այգում բնակվող Ամուր վագրին, որպես ուտելիք, հերթական կենդանի այծն էին մատուցել: Սակայն ուտելու փոխարեն վագրը ընկերացել էր իր ճաշի հետ: Սկզբում Ռուսաստանի, ապաև աշխարհի լրատվականներն ավելի քան երկու ամիս է՝ ուշիուշով հետևում են դեպքերի զարգացմանը, ականատես են, թե ինչպես է Լենկ Թեմուրի պատվին Թիմուր անվանակոչված այծը, ավելի ու ավելի լկտիանալով, անհանգստացնում տայգայի արքային, ուղղակի նյարդահան անում վագրին: Անցած շաբաթ Թիմուրն այնքան անցավ սահմանները, որ վագրը ստիպված էր ոչ միայն ապտակել, այլև թեթևակի կծմծել լկտիացած այծին: Եվ մինչ անասնաբույժները զբաղված են այծի առողջությունը վերականգնելով, նախկինում այս երկուսի ընկերությամբ հիացած ինտերնետային հասարակության մի զգալի հատվածը այլևս փոխել է իր վերաբերմունքը և պահանջում է, որ վագրը վերջապես ուտի այծին:

Աշխարհի ամենահեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը՝ Ռոյթրզը անցած շաբաթ հրապարակել է Ուկրաինայում կոռուպցիայի վիճակը գնահատող հետազոտություն: Եզրակացությունն այն է, որ կոռուպցիայում մեղադրվող նախկին նախագահ Յանուկովիչի հեռացումից հետո կաշառակերությունն ու կոռուպցիան ոչ միայն աճել են այս երկրում, դառնալով համատարած, այլև կոռուպցիոն համակարգը կորցրել է իր համակարգվածությունը ու վերածվել է անհասկանալի քաոսի: Օտարերկրյա ներդրողները կտրականապես պահանջում են վերականգնել ուկրաինական կաշառակերության համակարգվածությունը:

Համոզվելով, որ Իրանի ատոմային էներգետիկան փոխադրվել է բացառապես խաղաղ ռելսերի, ՄԱԿ որոշմամբ հանվեցին մեր հարևանի հանդեպ կիրառվող երկարամյա պատժամիջոցները, սակայն հենց հաջորդ օրը ԱՄՆը նոր պատժամիջոցներ մտցրեց Իրանի նկատմամբ. դրանք առայժմ վերաբերում են միայն ամերկյան այն ընկերություններին, որոնք կհամագործակցեն Իրանի հետ: Պատճառը՝ սովորական սպառազինությունների ոլորտում այս երկրի անցկացրած հրթիռային փորձարկումներն են: Անցած շաբաթ նոր պատժամիջոցներ կիրառելու պահանջով Եվրամիությանն է դիմել նաև Ֆրանսիան: Պարզվում է՝ Իրանը իրեն սովորական զենքով էլ պաշտպանելու իրավունք չունի:

Այս տարվա հունիսի 5-ին Շվեյցարիայում անց է կացվելու հանրաքվե: Թեման մեզ համար ֆանտաստիկ կարող է հնչել. համաձայն կլինի՞ արդյոք երկրի բնակչությունը, որ պետությունը յուրաքանչյուր քաղաքացու ամսական վճարի մոտ 2250 եվրո (անչափահասներին՝ 500-ց քիչ ավելի), պայմանով, որ մարդիկչեն աշխատելու: Նախնական հարցումների արդյունքները սահմռկեցուցիչ են. առայժմ այս ծրագրին հավանություն է տալիս Շվեյցարիայի բնակչության սոսկ 2 տոկոսը: Եվս 8 տոկոսը խոստանում է մտածել:

Թանկարժեք մետաղների համաշխարհային ամենախոշոր բորսան՝ անցած շաբաթ արձանագրել է ոսկու իր պահուստների ռեկորդային կրճատում: 2015-ի աշնան համեմատ դրանք նվազել են 14 անգամ: Փաստորեն, 2016-ի հունվարի վերջին շրջանառվող ֆյուչերսների՝ հեռանկարային գործարքների 99.81 տոկոսը ֆիզիկապես ապահովված չէ մետաղով: Թե որտեղի՞ց է հավաքվելու գործարքների համար անհրաժեշտ քանակության մետաղը՝ հայտնի չէ, փոխարենը՝ ամերիկյան ինժեներներ Ջեյ Ֆլեթլենդն ու Պոլ Ռոուզը անցած շաբաթ հանրությանն են ներկայացրել իրենց ինքնաշեն ռոբոտը, որը կարողանում է Ռուբիկի խորանարդը հավաքել ընդամենը 1.2 վայրկյանում:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register