ԲԱՐԻ ԸՆԹՐԻՔ` ԱՐԻԱՆԱ ԿԱՈԻԼԻԻ ՀԵՏ

dddd

  2018-ի  « Բարի Ընթրիք» նախաձեռնության առաջին հյուրն է ձեռնարկատեր և շախմատիստ Արիաննե Կաոիլին է: «Բարի ընթրիքի» նպատակն է համալրել Երևանի «Այբ» ավագ դպրոցի կրթաթոշակային ֆոնդը՝ հոգալու դպրոցում ՀՀ մարզերից և Արցախից սովորող երեխաների ուսման ծախսերը: Այդ երեխաները դպրոցում ուսանելու են երեք տարի, բոլորովին անվճար:

Ամեն ինչ պարզ է. դուք նվիրատվություն եք կատարում տաղանդավոր հայ ուսանողների կրթաթոշակների համար, մենք ընթրիք ենք կազմակերպում Արիաննաի հետ:

Ձեռանարկատեր, կառավարման խորհրդատու, խմբագիր, շախմատիստ, բարեգործ և ավելին: Ներկայումս Հայաստանում բնակվող Արիանան ազգությամբ ավստրալուհի է, նրա մայրը հոլանդուհի է, հայրը՝ ֆիլիպինցի: Արիանա Կաոիլին եղել է ՀՀ նախագահի տնտեսական գծով խորհրդականը, իսկ այժմ Հայաստանի վարչապետի խորհրդականն է: Մասնագիտացած լինելով պետական և մասնավոր հատվածի խորհրդատվության ոլորտում՝ Արիաննեն 2015-ին հիմնադրել է Հայաստանում առաջին մասնագիտացված Աքրոն Խորհրդատվական ընկերությունը, որը միտված է բիզնեսը և հանրային կառավարումը մեկտեղելուն: Արիանան « Ճամփորդ» թերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է, որը միակ անվճար և զանգվածային սպառում ունեցող թերթն է Կովկասում:

« Ճամփորդ»-ը Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող տպագիր թերթն է: Արիանան նաև Հայաստանի ամենամեծ ալկոհոլային մատակարարի տնօրենն է՝ արագ աճող, յուրահատուկ և նորարական ստարտափ, որ նա հիմնադրել է 2015-ին. « 40 Deegres»-ը նախկինում շուկայում առկա կենտրոնացված ծառայություններ մատուցող ալկոհոլային մատակարարի բացակայության խնդրի ակնթարթային և արդյունավետ լուծումն է թե B2B, թե B2C սեկտորներում: Եվ սա դեռ ամենը չէ…

Արիանան նաև մեծ նվիրվածությամբ աշխատում և ներկայացնում է մի շարք բարեգործական և հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են կրթության, դասական երաժշտության և հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներով: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Ավստրալիայի Ազգային Համալսարանում և Եվրոպական Բիզնես Դպրոցում բիզնես և քաղաքագիտություն ուսումնասիրելուց հետո, նա այժմ հեռակա կարգով հանրային կառվարում է ուսումնասիրում Գերմանիայի Հերթիի կառավարման դպրոցում:

Արիանան յոթ անգամ շախմատի օլիմպիական ներկայացուցիչ է եղել՝ ներկայացնելով Ֆիլիպինները (սկսած 2000 թվականից) և Ավստրալիան (սկսած 2004 թվականից), նա շախմատի աշխարհի չեմպիոնուհի է (1998) և ՖԻԴԵ-ի շախմատի միջազգային վարպետ: (Իսկ դուք գիտեի՞ք, որ Արիաննեն խաղում է միայն արական սեռի շախմատիստների հետ:)

Ձեզ կհետաքրքրեն նաև նրա հոբիները. լեռնագնացություն, բոքս, պարահանդեսային պարեր և երաժշտություն: Նրան ոգեշնչում են Ռախմանինովը, Շոստակովիչը, Բիլլի Հոլիդեյը և Սթիվ Ռեյ Վոնը: Նշենք նաև, որ Արիաննեն բազմաթիվ չհրապարակված ձայնագրություներ ունի:

Շահեք Արիանայի հետ ընթրելու հնարավորություն Երևանի լավագույն ռեստորաններից մեկում՝ կրթաթոշակային նվիրատվություն կատարելով Հայաստանի մարզերի և Արցախի տաղանդավոր ուսանոցների համար, ովքեր հիմա սովորում են Երևանում գտնվող Այբ ավագ դպրոցում: Գրեք ձեր նվիրատվության չափը մեկնաբանություններում: Նախնական և մինիմալ նվիրատվությունը 5000 դրամն է:

Մանրամասների համար այցելեք հետևյալ հղումով:

Աճուրդը կփակվի հունվարի 13-ի կեսգիշերին(00:00) 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register