ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
  • ԸՆՏՐՈւՄ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Երևանի թիվ 198 ավագ դպրոցում նոյեմբերի 18-ին արտառոց մթնոլորտ էր: Աշակերտների մի մասը պաշտոնական միջոցառումներին հատուկ զգեստներով մասնակցում էին «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի ընտրախաղին` ընտրելով աշակերտական խորհդի նախագահ: Այս լայնամասշտաբ ծրագիրն իրականացվելու է Հանրապետության բոլոր՝ 110 ավագ դպրոցներում, իսկ մեկնարկը տրվել է հենց Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող կրթօջախից:

«Առաջին անգամ ընտրող»  ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: Դպրոցի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը բացման խոսքում բացատրեց, որ այս դպրոցում աշակերտներն եւ ուսուցիչները առավելագույնս մոտիվացված էին եւ պատրաստված, այդ պատճառով, ծրագիրի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց այստեղ: Մինչ ընտրական գործընթաց կազմակերպելը ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են ուսուցիչներ, պատրաստվել են ձեռնարկներ ժողովրդավարության եւ ընտրական նոր օրենսգրքի մասին:

«Երեխաներին ներկայացվում է,  թե ինչպես է գործելու նոր ընտրական օրենսգիրքը, դասեր են անցկացվում ժողովրդավարության մասին, ինչպես նաեւ այսպես կոչված՝ «ընտրական խաղեր», թե ինչպես են տեղի ունենում ընտրությունները: Երեխաները անցկացնում են փոքր ընտրություններ՝ հատուկ բաժանված դերերով: Ձեւավորվում է ընտրական հանձնաժողով, գրանցվում են վստահված անձիք, դիտորդներ, լրագրողներ:

Քվեարկելը պարզապես մասնակցության ձեւն է, իսկ ընտրության մասնակցելը դա իրենց քաղաքացիական իրավունքների իրացնելն է: Հենց այս գիտակցությունը կփորձենք ծրագրի միջոցով փոխանցել երեխաներին: Ծրագիրը գործելու է մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, եւ այս ընթացքում այն իրականացվելու է ՀՀ բոլոր ավագ դպրոցներում»,-նշեց Արմեն Զաքարյանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան` Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին իր խոսքում կարեւորեց առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդների հետ տարվող աշխատանքը:

«Հայաստանի նախագահը իր խոսքում բազմիցս նշել է, որ այժմ Հայաստանը վճռորոշ փուլ է մտնում: Խորը բարեփոխումներ են ծրագրված, եւ ժողովուրդը իսկապես ակնկալում է փոփոխություն: Այս առումով 2017 թվականի ընտրությունները չափազանց կարեւոր են: Ոչ միայն այն պատճառով, որ նոր ձեւաչափով են անցկացնվելու, այլեւ այն պատճառով, որ այդ ընտրությունները կլինեն բարեփոխումների ցուցիչը եւ ավելի կամրապնդեն փոփոխությունները մնացած ոլորտներում: Ուստի Եվրոպական միությունը օգնում է, որ ընտրությունները լավագույնս կազմակերպվեն:

Հատուկ կարեւորություն ունի երիտասարդների պատրաստումը, որոնք առաջին անգամ մասնակցելու են ընտրություններին: Շատ կարեւոր է, որ նրանք ունենան վստահություն ողջ գործընթացի նկատմամբ, որ այն արդար է: Ամենասկզբից նրանք պետք է հասկանան, որ իրենց ձայները կարեւոր են: Առավել կարեւոր է, որ գիտակցեն՝ իրենց ապագան կախված է, թե որքան հասուն ընտրություն են կատարում: Մասնավորապես  պետք է հասկանան, որ այս քվեարկությանը իրենց ինքնության եւ արժանապատվության ցուցիչն է: Շատ հաճախ երիտասարդները ռիսկերի եւ վտանգների են ենթարկվում: Նրանք մանիպուլյացիայի են ենթարկվում, երբեմն նրանց կաշառք են առաջարկում: Ես ցանկանում եմ, որ հայ երիտասարդները հասկանան, որ իրենց քվեն, ձայնը շատ թանկ արժե: Եվ ոչ մի գումար՝ 10000, 20000 դրամ կամ ավելին չարժե իրենց քվեն: Քվեն վաճառելը նշանակում է, որ մարդն իր արժանապատվությունն ու ապագան է վաճառում:

Խորհրդային տարիներին առաջնորդներից մեկն ասել է, թե կարեւոր չէ՝ ինչպես եք քվեարկում, կարեւորն այն է, թե ով է հաշվում: Լիովին վստահ եմ, որ այս ցինիկ արտահայտությունը Հայաստանում երբեւէ կիրառելի չի լինի: Ուստի ես հույս ունեմ, որ առաջին անգամ քվեարկողները կգնան ընտրական տեղամասեր եւ կկայացնեն իրենց ինքնուրույն որոշումը», – նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան նշեց՝ շատ կարեւոր է, որ ընտրություններին ակտիվորեն մասնակցեն կանայք.

«Գիտեք՝ Հայաստանի քաղաքական դաշտում կանանց ներգրավածությունը շատ ցածր տոկոս է կազմում՝ ինչպես ազգային ժողովում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կանայք կազմում են բնակչության մոտ 50 տոկոսը եւ նրանց ձայնը պետք է լսվի: Հենց այդ պատճառով մենք կարեւորում ենք, որ կանայք մասնակցեն ընտրություններին եւ լինեն ակտիվ քվեարկողներ»:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register