ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ. 7 ՀԱՐՑ

onanayna

Սիրված հաղորդավար, լրագրող: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան, վարում է «Զարթոնքի սերունդ» իտելեկտուալ խաղ-մրցույթը: Վերջին շրջանում եղել է Արցախի առաջնագծում՝ որպես կամավոր: Ճակատից վարել է «Կամավորի օրագիրը» հողորդումների շարքը:

– Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչո՞ւ:

– Սիրում եմ աշխարհի ամենատարածված մարզաձևը՝ ֆուտբոլը: Միշտ հաճելի է դիտել: Նաև հավանում եմ սամբոն, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի փոխնախագահն եմ: Այս

մարզաձևում երևում է տղամարդկային ուժը:

– Ո՞րն է Ձեր սիրելի ավտոմեքենան: Վարո՞ւմ եք:

– Սիրելի ավտոմեքենա չունեմ: Նախընտրում եմ ամենագնացներ: Երկար տարիներ «Նիվա» մակնիշի մեքենա եմ վարել: Շուտով արտերկրից Հայաստան է հասնելու «Նիվային» փոխարինող «Հունդայի» մակնիշի CR-V ավտոմեքենան:

– Ձեր նախընտրած բույրը:

– Ծաղկած ծառերի, հնձած խոտի բույրը, ինչպես նաև բենզինի բույրը:

– Ձեր նախընտրած ձայնը: 

– Հոսող գետակի «կչկչոցը», ծովի ալիքների աղմուկը:

– Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

 – Վերջին շրջանում շատ եմ մտածել այս մասին: Կարող եմ ասել, որ վախենում եմ վախեցող մարդկանցից: Երբ կողքիդ վախեցող մարդ կա, հետևանքներն անկանխատեսելի կարող են լինել: Իսկ ընդհանուր, ավելի գլոբալ առումով՝ վախենում եմ, որ մեր սերունդը հայրենիքը տանուլ տա:

– Եթե ընդամենը  երեք հանրահայտ մարդու ճաշի հրավիրելու հնարավորություն ունենայիք, ովքե՞ր  կլինեին Ձեր  սեղանակիցները:

 – Կուզեի իմ հյուրը լիներ Պապ թագավորը: Նրա հետ զրուցեի իր ռիսկային նախաձեռնության մասին, որ պետք է հայրենիքը հզորացներ: Հասկանայի՝ որ պահին ձախողվեց: Ճաշել չէի ուզի, բայց կուզեի զրուցել Քեմալ Աթաթուրքի հետ, հասկանայի, թե ինչպես կարողացավ մոխիրների մեջ  հայտնված պետությունը ոտքի կանգնեցնել: Վերջապես կուզեի իմ հյուրը լիներ Գարեգին Նժդեհը: Կուզեի պարզապես լսել նրան:

– Եթե հանկարծ հրդեհ  բռնկվեր և Դուք հնարավորություն ունենայիք  տանից միայն մեկ իր փրկել, ի՞նչը կընտրեիք:

– Կվերցնեի հեռախոսը: Իսկ եթե աշխատավայրում հրդեհ լիներ, կփրկեի համակարգիչս, որում ամեն ինչ կա (ծիծաղում է,-խմբ):

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register