ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ ՄԵՐ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ
1.Մինչև 7 ամսականը երեխան կարողանում է շնչել և կուլ տալ միաժամանակ։
2․Ամբողջ կյանքի ընթացքում մարդու սիրտը շրջանառում է 48․000․000 գալոն արյուն։
3. Բակտերիաների ընդհանուր քաշը օրգանիզմում կազմում է 2 կգ.։
4․Նորածնի մոտ մատնահետք է առաջանում 3 ամսականում:
5․Կանանց սիրտը տղամարդկանցից ավելի արագ է բաբախում։
6․Մարդկանց 70% -ը հայտնվում է շրջապատի ազդեցության տակ: Նրանց միայն 30% -ն ունի սեփական կարծիք։
7․Վախեցած մարդը ավելի լավ է տեսնում։
8.Դպրոցականների մոտ առկա հոգեբանական լարվածությունը ներկա պահին նույն աստիճանի է, ինչ 1950-ականներին հոգեբուժարաններում բուժվողներինն էր ։
9.Մահանալուց մարդու զգայարաններից ամենավերջինն «անջատվում» է լսողությունը։
10․Մարդու լսողությունն ունակ է տարբերել 1500-ից ավելի երաժշտական երանգ։
11․Իդեալական լռության պայմաններում ժամի տկոցները հնարավոր է լսել անգամ 6 մետր հեռավորությունից։
12․Մատներից ցանկացածը ամբողջ կյանքի ընթացքում ծալվում է ավելի քան 25 000 000 անգամ։
13․Մարդու օրգանիզմում յուրաքանչյուր վայրկյան ավելի քան 50․000 բջիջ մահանում և փոխարինվում է նորերով ։
14․Երեխաները ծնվում են առանց ծնկոսկրի։ Դրանք ի հայտ են գալիս 2-6 տարեկանում։
15.Մարդու աչքը կարող է տարբերել ավելի քան 10 000 000 գունային երանգ։