ՏԵ­ՍՈ­ՂՈՒԹ­ՅԱՆ ՀԻ­ԳԻԵ­ՆԱՆ

ariii

Հատ­կա­պես ա­մա­ռա­յին օ­րե­րին աչ­քե­րը պաշտ­պա­նութ­յան կա­րիք ու­նեն՝ արևի ճա­ռա­գայթ­նե­րից, քա­մու հետ դե­պի մեզ սլա­ցող փո­շուց: Ա­ռա­վել ու­շա­դիր պետք է լի­նեն այն մար­դիկ, ո­րոնք կրում են օպ­տի­կա­կան ակ­նոց ու լին­զա­ներ: Ա­հա մի քա­նի պրակ­տիկ խոր­հուրդ՝ նաև աչ­քե­րի հա­մար հան­գիստ ու ա­մա­ռա­յին տրա­մադ­րութ­յուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար:

Ամ­ռա­նը շա­տերս վեր­ջա­պես ժա­մա­նակ ենք ու­նե­նում վե­րըն­թեր­ցե­լու սի­րած գրող­նե­րին ու ծա­նո­թա­նա­լու բա­ռի այլ տա­ղան­դա­վոր մաս­նա­գետ­նե­րի հետ: Բայց բժիշկ­նե­րը չեն հոգ­նում հի­շեց­նել, որ ճիշտ լու­սա­վո­րութ­յու­նը շատ կարևոր է աչ­քե­րի հա­մար: Իսկ մենք, ե­կեք ան­կեղծ լի­նենք, այս կե­տին քիչ ենք ու­շադ­րութ­յուն դարձ­նում: Պետք է լի­նի այն­պի­սի լու­սա­վո­րութ­յուն, ո­րը չի լա­րի ձեր աչ­քե­րը: Մշտա­պես հի­շեք, որ չա­փից դուրս վառ լույ­սը նույն­քան վնա­սա­կար է, որ­քան կի­սա­խա­վա­րը: Ըն­թեր­ցա­նութ­յան ժա­մա­նակ գիր­քը պա­հեք ձեզ­նից 30-40 սմ ­հե­ռա­վո­րութ­յան վրա: Իսկ ե­թե տեքս­տը հա­մա­կարգ­չա­յին է, 50-60 սան­տի­մետ­րը  նվա­զա­գույն հե­ռա­վո­րութ­յունն է:

Ամ­ռան չոր ե­ղա­նա­կը նաև աչ­քե­րի վրա է ազ­դում: Իսկ ա­ռանց լար­վա­ծութ­յան աշ­խա­տե­լու հա­մար՝ աչ­քին բա­վա­րար չա­փով խո­նա­վութ­յուն է անհ­րա­ժեշտ: Երբ մենք ակ­նա­պիշ  հե­ռուս­տա­ցույ­ցով հե­տաքր­քիր հա­ղոր­դում, կամ հա­մա­կարգ­չով հե­տաքր­քիր ֆիլմ ենք դի­տում, մե­զա­նից ան­կախ սկսում ենք աչ­քե­րը քիչ թար­թել, ինչն էլ հան­գեց­նում է աչ­քի չո­րութ­յան, դա էլ իր հեր­թին՝ կարմ­րութ­յան, կո­պե­րի ցա­վի, հա­ճախ նաև՝ գլխա­ցա­վե­րի: Այդ իսկ պատ­ճա­ռով ցան­կա­լի է հատ­կա­պես ամ­ռա­նը խո­նա­վեց­նող կա­թիլ­ներ օգ­տա­գոր­ծել, ո­րոնք օ­գու­տից բա­ցի հաս­տատ ձեզ վնաս չեն տա: Կա­թիլ­նե­րը պետք է ընտ­րել ըստ ակ­նա­բույ­ժի ցու­ցում­նե­րի:

Արևա­յին ակ­նոց կրե­լը ոչ միայն մո­դա­յիկ, այլև ու նախևա­ռաջ անհ­րա­ժեշ­տութ­յուն է: Ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն ճա­ռա­գայթ­նե­րը շատ են վնա­սում մեր աչ­քե­րը: Ցե­րեկ­վա կի­զիչ արևին հատ­կա­պես՝ կա­տե­գո­րիկ ար­գել­վում է արևի տակ գտնվե­լը՝ ա­ռանց արևա­յին ակ­նո­ցի:

Ե­թե այ­նո­ւա­մե­նայ­նիվ ծան­րա­բեռն­ված աշ­խա­տան­քի պատ­ճա­ռով ձեր աչ­քե­րը գեր­հոգ­նում են, ա­հա մի քա­նի վար­ժութ­յուն, ո­րոնք կօգ­նեն մեղ­մել լար­վա­ծութ­յու­նը:­Մեկ րո­պեի ըն­թաց­քում ա­րագ թար­թեք աչ­քե­րը՝ նա­յե­լով մի կե­տի: Սա կօգ­նի վե­րա­կանգ­նել աչ­քե­րի խո­նա­վութ­յու­նը՝ հատ­կա­պես հա­մա­կարգ­չին եր­կար նա­յե­լուց հե­տո:

­Հեռ­վում մի կետ ընտ­րեք ու հա­յաց­քը կենտ­րո­նաց­րեք այդ կե­տում: Հե­տո աչ­քե­րով նա­յեք քթի ծայ­րին, դան­դաղ հաշ­վեք մինչև տա­սը ու է­լի նա­յեք դե­պի հե­ռուն: Այս վար­ժութ­յու­նը օգ­նում է թու­լաց­նել աչ­քե­րի լար­վա­ծութ­յու­նը:

Մատ­նե­րի բար­ձիկ­նե­րով թեթևա­կի մեր­սեք աչ­քե­րի կո­պե­րը, քուն­քե­րը, հոն­քե­րի հատ­վա­ծը՝ փոր­ձե­լով զգալ՝ ինչ­պես է թու­լա­նում լար­վա­ծութ­յու­նը: Աչ­քե­րը փակ վի­ճա­կով մի քա­նի րո­պե նստեք կամ պառ­կեք: Կարճ ժա­մա­նակ անց դուք կզգաք այս հեշտ վար­ժութ­յան արդ­յու­նա­վե­տութ­յու­նը:

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register