ՏԵՌՈՐԻԶՄԻ «ՈՒԺԸ»

Ariii

Ահաբեկիչները որպես թիրախ՝ նույն իրավիճակում հայտնված մարդկանց են ընտրում: Նշանառությունը քաղաքական է, նշանառության թիրախը՝ քաղաքացիական անձերն ու ժողովուրդը: Տեռորիստը չունի խելամիտ ծրագիր, իրականություն դարձող մանիֆեստ, նրա հիմքի, նպատակի, ցանկության ուղնուծուծը  բռնությունն է, և հենց սրանում է կայանում հեղափոխականի ու ահաբեկիչի տարբերությունը: Հեղափոխականին ուղղորդում է սերը, սրտացավությունն ու անհանգստությունն իր երկրի նկատմամբ, իսկ ահաբեկիչն իր կողմ ուշադրություն է հրավիրում միայն ուժով: Դրանք մարդիկ են, որոնք ամեն բան պատկերացնում են թվացյալ ամբողջական, բայց իրականում ծայրահեղականացված: Կարծում են, թե ծրագրերն իրատեսական են, դատապարտված՝ հաջողության ու պետք է անպայմանորեն իրագործվեն: Նման մտածելակերպը վտանգավոր է, քանի որ թույլ չի տալիս սեփական սխալները տեսնել: Դրա օրինակներն ամեն օր ենք տեսնում: Արմատական իսլամիստների ահաբեկչությունների մասին լուրերը գնալով ավելի հաճախ են խափանում մեր անդորրը:  Փարիզում, Բրյուսելում, Նիսում, Ստամբուլում, Բաղդադում… Թվարկումը կարելի է  անվերջ շարունակել: Ծայրահեղ միտքը ծայրահեղ վարքով է դրսևորվում, և տեռորիստից սպասելի չէ որևէ  գիտակից քայլ, քանի որ օբյեկտիվ վերլուծությունը նրանց մարդկային տեսակի համար չէ:

Հոգեբանական տեռորիստներ  մեր կյանքում էլ են հաճախ հանդիպում, մարդիկ, որոնք ծայրահեղական են, որոնք չեն ցանկանում լսել ուրիշ ոչ մեկի կարծիքը: Նմանները բռնության հակում ունեցող  բարբարոս էգոիստներ են, եթե չլսես ու չհնազանդվես իրենց: Ստացվում է, որ հոգեբանորեն ճնշող ու ամեն ինչ միայն սևով ու սպիտակով չափող մարդկանց ներքին չարությունն ու ի վերջո վերափոխվում է ծանր բռունցքների ու բիրտ ուժի:  Նրանք գործում են ոչ թե ի շահ, այլ մարդկանց բարօրության ու  առաջընթացի դեմ: Բանավեճն առողջարար է՝ հատկապես եթե թեման շատերին է վերաբերում: Սակայն նման տեսակը ժխտում է մեր խոսքի իրավունքը՝ ժխտելով նաև այն ճշմարտությունը, որը, գուցե,  բառերով փոխանցվեր  ու որևէ բան փոխեր նրանց ներսում՝ ցույց տալով, որ սևի ու սպիտակի արանքում ապրելու իրավունք  ունեցող շատ գույներ-կարծիքներ-տեսակետներ կան, որոնք կարող են շատ ավելի օգտակար լինել, քան  նրանց կողմից առաջարկած անբեկանելի խոսքը, որն անարմատ ու անառողջ է:

Պոլիտկոռեկտ լինելով հանդերձ մենք պիտի ավելի բարձր բղավենք նրանցից ու նրանց դեմ, մեր պատճառահետևանքային վերլուծություններով, մեր  ջինջ ու համախմբված՝ տեռորիզմի ցանկացած տեսակի դեմ պայքարելու ցանկությամբ ու պատրաստակամությամբ:

Գաղափարը չպետք է կուրացնի: Հարցեր տալու, ընտրության, հավատալ-չհավատալու ունակությունները մեր մարդկային էության կարևոր ու հիմնավոր առանցքն են  կազմում: Ահաբեկչությունը հարձակվում է այս ամենի վրա, և մենք  պետք է բարձրաձայնենք  այս մասին ու պայքարենք դրա դեմ, այլ ոչ թե մի կողմ քաշվելով թույլ տանք, որպեսզի ահաբեկիչն իրականացնի իր  առջև դրված նպատակը: Մեր համախմբվածությունն ուժեղ է նրանց բռնությունից:

 

Սիրով ձեր Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register