«ՍՈՍԵ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ

sosik

«Սոսե» միջազգային կինոփառատոն. բովանդակությունը՝ կին

Արդեն 3-րդ անգամ անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է։ Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խոսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:

«Սոսե 2016»-ը, բացի հիմնական մրցութային ծրագրից, իրականացնում է ևս երկուսը՝ «Հատուկ» և «Ուսանողական», որոնց նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է։

«Հատուկ» մրցութային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս ծրագրում կարևորվում է  յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, և «H 2 O»`նվիրված ջրին:

«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ փառատոնը կվճարի տվյալ մրցութային ծրագրում հաղթող ֆիլմի ուսանող – ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը։

«Սոսե» կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի մի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներն ու համատեղ աշխատել: Ծրագիրն էքսպերիմենտալ բնույթ է կրում և իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում:

Կինոփառատոնի օրերին, ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կազմակերպվելու են վարպետության դասեր, «ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար:

Մանրամասն տեղեկությունների համար այցելել պաշտոնական կայք կամ զանգահարել՝ +374 93 003 513:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոն

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register