ՔԴԵԴ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԴԱՐԲՆՈՑ

9

«Փարիզ» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2016-2017 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Եվրոպայի խորհրդի Քաղաքականության ծրագրավորման տնօրեն Մատյաշ Գրյուդենը, ինչպես նաև ՔԴԵԴ-ի շրջանավարտներ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

1

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո: 2005թ. հունիսի 29-ին տեղի է ունեցել դպրոցի պաշտոնական բացումը: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից Երևանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:

2

Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը զարգացման ծրագիր է, քաղաքական մասնակցության և հետաքրքրություններ ունեցող երիտասարդների համախմբող գործընթաց: Ըստ էության, սա եզակի ծրագրերից մեկն է երկրում, որ կրթությունը համադրում է քաղաքական գործիչների ու քաղաքագետների երիտասարդ ներկայացուցիչների միմյանց հետ շփվելու հնարավորության հետ:

3

ԵԽ քաղաքական դասընթացների դպրոցում հավաքվում են տարբեր տեսակետների և տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ ու ազատ բանավիճում են:

6

Դպրոցը կազմակերպում է սեմինարներ, քննարկումներ, իրականացնում գործնական, կիրառական քաղաքագիտության ուսուցում և քաղաքական կրթության ծրագիր:

8

Գոյ 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register