ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ

ariii

Նախ դահլիճի առաջին դռնից ներս խուժեց բաց գորշավուն երկար անձրևանոցով Նաիրի Հունանյանը և ավտոմատի կրակահերթ ուղղեց Վազգեն Սարգսյանի և առաջին շարքում նստածների վրա: Կրակում էին հատկապես կառավարության և «Միասնության» շարքերի վրա: Այդ պահից սկսյալ կառավարության բոլոր անդամները, պատգամավորները և լրագրողները պառկեցին հատակին՝ վախից գլուխները երբեմն-երբեմն բարձրացնելով: Ես շարունակում էի ձայնագրել՝ Նաիրին ու իր գործակիցները հայհոյանքներ էին շաղ տալիս: Մի պահ տեսա, որ Նաիրին նորից կրակեց Վազգեն Սարգսյանի վրա, որը նստած դիրքում, մի կողմ թեքված էլ մնացել էր»:

Լրագրող, խմբագիր Աննա Իսրայելյանի վկայությունից մի հատված է՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին, ականատեսի  աչքով, բաց նյարդով ու զգացողությամբ: Տարիներ անց դժվար է խոսել այս մասին. այդ օրն ունեցել ենք  ութ զոհ, ութ վիրավոր, իննսունմեկ գերեվարված և ահաբեկված մի ամբողջ ժողովուրդ: Աշխարհը ցնցվել էր:

Երկու օրից տխուր տարելից ունենք. նորանկախ Հայաստանի ողբերգական էջերից մեկն է՝ հոկտեմբերի 27-ը: Բոլորս գիտենք թե ինչ եղավ, ինչպես եղավ, ովքեր զոհվեցին և ովքեր են մինչև այսօր վերապրում այդ սարսափը:

Ես այդ ժամանակ Հայաստանում չէի, սակայն դրսում լրահոսերից տեղեկանում ու տագնապում էի փոքր երկրին պատուհասած փորձության համար, իսկ այսօր երբ ապրում եմ Հայաստանում և ինձ այս երկրի մասնիկն եմ զգում, փորձում եմ ներսից նայել ու գնահատել շատ իրողություններ:

Հայ հասարակությունը շատ լավ գիտի, թե ինչ է բռնությունը և ինչ է բերում իր ետևից: Հանցագործներն այսօր բանտում են, գոյատևում են հարկատուներիս վճարած միջոցներով:Եվ հասարակությունն ունի ինքն իրեն պատվիրակած մեծ առաջադրանք՝ դառնալ թիմ ու թիմային լուծումների գնալ, լինել պատասխանատու ու կատարող, լինել պահանջատեր ու հաշվետու: Սրանք որակներ են, որ կառավարման համակարգից սկսած մինչև յուրաքանչյուր շարքային քաղաքացի պետք է գործի դնեն ու արդյունք ստանան: Ժամանակակից աշխարհում զարգացումն այլ բանաձև ու այլընտրանք չունի, ես հավատում եմ Հայաստանի ապագային ու վստահ եմ, որ այս ճանապարհը մեզ կայուն ձեռքբերումներ կբերի՝ եթե միասնական լինենք:

 

Ձեր` Արիանա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register