«ՍԵՎ, ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ». ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

chokolad

 Հունվարի 18-ին, ժամը 19:00-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Որդան կարմիր» (2002թ.) և «Ձայներ ներսից» (2004 թ.) վավերագրական ֆիլմերը: Մուտքն ազատ է:

Հունվարի 21-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական    կոմեդիայի պետական  թատրոնում կկայանա Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործության հիման վրա  ստեղծված «Ձեր Աստվածը փողն է» 2 գործողությամբ կատակերգության պրեմիերան: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Հունվարի 22-ին, ժամը 19.00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի  պետական թատրոնում կբեմադրվի «Սիրային իրարանցում» ներկայացումը: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Հունվարի 23-ին, ժամը 18.30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա Դավիթ Մարուքյանի նկարների ցուցահանդեսը: Մուտքն ազատ է:

Հունվարի 24-ին, ժամը 20.00-ին՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կբեմադրվի «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը: Դերերում՝ Լուիզա Ղամբարյան,Արամո : Տոմսերի արժեքը՝ 3000 և 4000 դրամ:

Հունվարի 24-ին, ժամը 12.00-ին՝ Հ.Հակոբյան 3 հասցեում (Մերգելյան ինստիտուտի տարածքում) կկազմակերպվի «Առողջապահություն և դեղագործություն expo 2017» ցուցահանդես:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register