«ՄԵՏ­ՐՈ ». ՎԵՐ­ՋԻՆ ԿԱ­ՅԱ­ՐԱ­ՆԻ ՆՈՐ ԳՐԱ­ԽԱ­ՆՈւ­ԹԸ

ariii

Հա­գուստ, շաուր­մա, հոթ-դոգ, տու­րիս­տա­կան գոր­ծա­կա­լութ­յուն, մերս­ման կամ գե­ղեց­կութ­յան սրահ… Մայ­րա­քա­ղաք Երևա­նում նմա­նա­տիպ  գրութ­յուն­նե­րով սրահ­ներն ու գրա­սեն­յակ­նե­րը սնկի պես շա­տա­նում են, ա­նընդ­հատ բաց­վում  ու փակ­վում, փոր­ձե­լով բա­վա­րա­րել սպա­ռո­ղա­կան հա­սա­րա­կութ­յան  օ­րա­վուր ընդ­լայն­վող պա­հանջ­նե­րը։ Այս ե­ռա­ցող կաթ­սա­յում գրա­խա­նութ­նե­րը փոք­րա­մաս­նութ­յուն են կազ­մում: Եր­կու տա­րի ա­ռաջ «Բուն TV»-ն սկ­սեց «+1 ԳԻՐՔ» նա­խա­գի­ծը՝ փնտրե­լով Երևա­նի նախ­կին գրա­խա­նութ­նե­րը։ Ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րից պարզ­վեց, որ ե­թե մայ­րա­քա­ղա­քում նախ­կի­նում գոր­ծում էր մոտ 67 գրա­խա­նութ, ա­պա այժմ ձեռ­քե­րի մատ­նե­րի վրա կա­րե­լի է հաշ­վել դրանց առ­կա­յութ­յու­նը։

«Բուն TV»-ն­ եր­բեմ­նի գրա­խա­նութ­նե­րի, ներ­կա­յումս փա­բե­րի, ման­կա­կան զար­գաց­ման կենտ­րո­նի կամ կո­շի­կի կամ այլ վա­ճա­ռաս­րահ­նե­րում (կամ սրահ­նե­րի դի­մաց) հան­դի­պում էր գրող­նե­րի, գրա­կա­նա­գետ­նե­րի հետ՝  խնդրե­լով ներ­կա­յաց­նել որևէ ու­շագ­րավ գիրք։ Այս շար­քը դի­տե­լուց հե­տո քա­ղա­քով զբոս­նե­լիս ա­կա­մա­յից  փնտրում էի գո­նե մեկ նոր գրա­խա­նութ։ Ան­ցած տա­րե­վեր­ջին վեր­ջա­պես հա­մար­ձակ մի ձեռ­նե­րեց, ար­ձա­կա­գիր Սար­գիս Հով­սեփ­յա­նը, հաղ­թա­հա­րե­լով բո­լոր դժվա­րութ­յուն­նե­րը, բա­ցեց «Մետ­րո» գրա­խա­նու­թը: Գրքե­րի նոր հա­վա­քա­տե­ղին գտնվում է  Երևա­նի մեծ կենտ­րո­նում, մետ­րո­յի վեր­ջին՝ «Բա­րե­կա­մութ­յուն» կա­յա­րա­նի մո­տա­կայ­քում՝ Կիևյան և Կաս­յան փո­ղոց­նե­րի խաչ­մե­րու­կում:

Սար­գի­սը նշում է, որ եր­կար է մտա­ծել գրա­խա­նու­թի տե­ղի մա­սին։ Ո­րո­շել է, որ նոր գրա­խա­նու­թը ան­պայ­ման պետք է գոր­ծի  Փոքր կենտ­րո­նից դուրս: Այդ կերպ փորձ է ար­վել կոտ­րել ձ­ևա­վոր­ված պատ­կե­րա­ցու­մը, որ միայն մայ­րա­քա­ղա­քի սրտում է հնա­րա­վոր գտնել նա­խընտ­րե­լի գրա­կա­նութ­յու­նը:  «Գրքերն ինձ հա­մար միշտ հա­րա­զատ են ե­ղել: Վեր­ջին 10 տա­րում էլ աշ­խա­տել եմ գրքի շու­կա­յում: Միտք կար սե­փա­կան փոքր գրա­խա­նութն ու­նե­նալ: «Մետ­րո­յի» գոր­ծար­կու­մը սկսե­ցինք ան­ցած տար­վա նո­յեմ­բե­րին: Չեմ ու­զում տրտնջալ ու հո­ռե­տե­սա­կան բա­ներ ա­սել: Ե­կա­մուտ չեմ ստա­նում: Այս պա­հին գլխա­վոր նպա­տակն այն է, որ նոր սկսած գործն ի­րեն պա­հի:

Դժվար է այն ա­ռու­մով, քա­նի որ գիրքն ա­ռաջ­նա­յին նշա­նա­կութ­յան ապ­րանք չէ: Հա­մաշ­խար­հա­յին մի­տում­նե­րը Հա­յաս­տան ուշ են հաս­նում: Է­լեկտ­րո­նա­յին գրքե­րը կամ աու­դիոգր­քե­րը մեզ մոտ չեն կա­րող «հաղ­թել» տպա­գիր գրքին, ո­րը դժվար թե երբևէ վե­րա­նա: Տպա­գիր գիր­քը ապ­րանք է, որ կա­րող ես նվի­րել, շո­շա­փել: Տպագ­րութ­յան քա­նա­կը հնա­րա­վոր է քչա­նա, բայց դրան զու­գա­հեռ՝  գրքի գի­նը կթան­կա­նա:

Իսկ ի­րա­կա­նում գրքի վա­ճառ­քի վրա ա­մե­նա­մեծ ազ­դե­ցութ­յունն ու­նե­նում է պե­տութ­յան տնտե­սա­կան վի­ճա­կը: Փոքր շու­կա­յով է պայ­մա­նա­վոր­ված գրքե­րի գնա­ճը:  500 տպա­քա­նակ ու­նե­ցող և 5000 տպա­քա­նակ ու­նե­ցող գրքի ինք­նար­ժե­քը տար­բեր է: Մյուս կող­մից տպագր­վող գրքե­րի թղթի ո­րակն է լա­վա­ցել: «Մետ­րո»-ի  հա­ճա­խորդ­նե­րի մեծ մա­սը գնում է գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նութ­յուն: Լավ են վա­ճառ­վում նաև ման­կա­կան գրքե­րը: Ստույգ վի­ճա­կագ­րութ­յուն չկա, թե կոնկ­րետ որ գրքերն են ա­մե­նա­շատ վա­ճառ­վո­ղը: Աչ­քա­չա­փով ե­թե ա­սեմ՝ «Փոք­րիկ Իշ­խա­նը» և «Փիթր Փենն» ա­մե­նա­պա­հանջ­ված­նե­րից են: Չեմ կար­ծում, թե ԽՍՀՄ ­տա­րի­նե­րի հա­մե­մատ ան­կա­խութ­յան շրջա­նում մար­դիկ սկսել են քիչ կար­դալ: Գու­ցե այն ժա­մա­նակ գրքեր շատ էին գնում: Մար­դիկ բա­ժա­նոր­դագր­վում էին, գիրք ստա­նում: Հա­սա­րա­կար­գե­րի տար­բե­րութ­յուն կա: Բա­ցի այդ, ԽՍՀՄ ­տա­րի­նե­րին գիրք կար­դա­լը ժա­ման­ցի հիմ­նա­կան ձ­ևե­րից էր, իսկ այժմ այ­լընտ­րան­քը շատ է: Սկզբուն­քո­րեն պատ­րաստ եմ գրա­խա­նու­թում վա­ճա­ռել ա­մեն տե­սա­կի գրքեր: Ե­թե ակն­հայտ բռնութ­յուն քա­րո­զող գրքեր լի­նեն, գու­ցե չվերց­նեմ: Ի  վեր­ջո, գրա­խա­նու­թը վայր է, որ­տեղ ըն­թեր­ցո­ղը պետք է գտնի այն, ինչ ու­զում է:

Ի­հար­կե, պատ­վեր­ներ ըն­դու­նում ենք, ո­րով­հետև շու­կան փոքր է, փոր­ձում ենք հա­ճա­խորդ­նե­րի հետ ան­հա­տա­պես աշ­խա­տել:Գրքի վա­ճառ­քը ևս­ ու­նի նպաս­տա­վոր և անն­պաստ ա­միս­ներ: Օ­րի­նակ՝ հի­մա, անն­պաստ շրջան է՝ ա­մառ է, մար­դիկ հանգս­տա­նում են: Նաև ա­մա­նոր­յա տո­նե­րից հե­տո են այ­ցե­լութ­յուն­նե­րը նվա­զում: Ներ­կա պա­հին մտա­ծում եմ  ա­ռան­ձին առ­ցանց գրա­խա­նութ գոր­ծար­կե­լու մա­սին: Դա  մե­ծա­պես կախ­ված է նրա­նից՝ գոր­ծը կա­յուն կլի­նի, թե ոչ: Ա­ռայժմ «Մետ­րո­յի» գրքե­րի ո­րոշ մա­սը կա­րե­լի է պատ­վի­րել« buy.am» կայ­քի մի­ջո­ցով: Վեր­ջերս կար­դա­ցի, որ նա­խորդ 6 ա­միս­նե­րի ըն­թաց­քում ման­րա­ծախ առևտու­րը Հա­յաս­տա­նում նվա­զել է 10 տո­կո­սով: Բայց դա ժա­մա­նա­կա­վոր տե­ղատ­վութ­յուն է: Ես հա­վա­տում եմ, որ գրքի լավ օ­րե­րը  դեռ առջևում են»:

 

Գա­րե­գին Ա­լեք­սան­յան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register