«ՄԵԹՈԴԱԿԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԲԿԼԻԿՆԵՐԻՆ

5

Աշինանոց  տեմպերով  զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նորանոր հնարավորություններ է ընձեռում  հանրությանը։ Հայաստանում գործող երիտասարդ, խանդավառ  ու ստեղծագործ ծրագրավորողներից շատերը  հանդես են գալիս հետաքրքիր ու խիստ յուրօրինակ առաջարկներով: Այդ երիտասարդներն  իրենց հիմնական աշխատանքից  զատ, իրականացնում են տարատեսակ նախագծեր ։ Ծրագրավորողների մի խումբն,օրինակ, համընթաց շարժվող մարդկանց համար բջջային հավելված է ստեղծում, մեկ այլ խումբ Երևանի հեծանվային առցանց քարտեզն է գծում, ծրագրավորողների երրորդ  խումբն էլ փորձում է նոր նախագծի միջոցով ի հայտ բերել  խոհարարական հմտություններով  օժտված անհատների՝ նրանց հնարավորություն ընձեռելով  մեր համաքաղաքացիների համար պատրաստել համեղ տնական ուտեստներ։ Մայիս ամսին գործարկված  «Narinj.am » ծրագիրը համացանցում մեկտեղել է ավելի քան 150 խոհարարի։ Խոհարարները չունեն բիզնես և աշխատում են տնային պայմաններում։ Այս հետաքրքրաշարժ  նախաձեռնության մասին է «Ճամփորդ»-ի զրույցը ձեռնարկի համահեղինակ՝ Արամ Կիրակոսյանի հետ։

– Ե՞րբ է ստեղծվել «Narinj. am» հարթակը, ո՞վքեր են նախաձեռնողները և որն է գործունեության հիմնական նպատակը:

– Նախագծի վրա սկսել ենք աշխատել այս տարվա սկզբից: Աշխատում ենք ծրագրավորողների 6 հոգանոց թիմով: Տեխնիկական մասի վրա ինձանից բացի աշխատում են  Վահան Գևորգյանն ու  Կարինե Գասեսյանը , իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում են Գոռ Հովսեփյանը, Վահան Գրիգորյանը և Հրանտ Խոնդրակյանը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում կան շատ տնային տնտեսուհիներ , ովքեր կարողանում են համեղ պատրաստել: Այդ մարդկանցից շատերը,սակայն, չունեն եկամտի աղբյուր: Մեր նպատակը նման մարդկանց՝ իրենց աշխատանքի շնորհիվ գումար վաստակելու հնարավորություն տալն է: Պատկերն ամբողջացնելու համար նշեմ նաև, որ քիչ չեն այն մարդիկ, որոնք ցանկանում են ուտել տնական ուտեստներ, բայց չունեն դրա պատրաստման ժամանակն ու հնարավորությունը: Մեր ստեղծած հարթակը հնարավոր է դարձնում նշված երկու խմբի համագործակցությունը:

 – Մինչ այժմ քանի՞  խոհարար է միացել ձեզ: Ի՞նչ աշխատանքային գրաֆիկով են աշխատում խոհարարները:

– Ներկա պահին աշխատում ենք 5 խոհարարի հետ, սակայն համակարգում գրանցվել է 150-ից ավել խոհարար: Խոհարարներն աշխատում են ազատ գրաֆիկով: Կայքում ցուցադրվում են միայն այն խոհարարների ուտեստները, որոնք այդ պահին աշխատում են: Ուտեստների տեղափոխման համար մենք խոհարարներին տրամադրում ենք համապատասխան տարաներ և  կազմակերպում ենք առաքումն անմիջապես խոհարարի տանից: Այսինքն՝ խոհարարարը զբաղվում է միայն ուտեստի պարտրաստմամբ:

– Ի՞նչ սկբունքով են ընտրվում խոհարարները: Ո՞վ կարող է դառնալ խոհարար «Narinj.am»-ում: Նրանք բոլորն աշխատում են տնայի՞ն պայմաններում:

– Մեզ համար կարևորը սննդի որակն ու մաքրությունն է, այսինքն խոհարարը պետք է ունենա համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ: Շուտով կայքում ավելացնելու ենք գնահատման համակարգ, ինչի միջոցով կկարողանանք վերահսկել որակը, ցածր գնահատվող խոհարարներն ուղղակի կհեռացվեն համակարգից: Մեր սկզբունքներից մեկն է, որ բոլոր խոհարարներն աշխատեն տնային պայմաններում։ Ունեցել ենք  առաջարկներ խոհարարներից, ովքեր ցանկացել են աշխատել ռեստորանում և առաքումն անել այնտեղից, սակայն մերժել ենք, քանի որ դրա համար կան այլ հարթակներ:

 – Ո՞ր ուտեստներն են ամենապահանջվածը: Առկա խոհանոցը հայկակա՞ն է, թե՞ խառը:

– Կայքում ներկա պահին ներկայացված է 100-ից ավել ուտեստ: Ամենապահանջվածները հիմա լանչերն են: Յուրաքանչյուր խոհարար ինքն է առաջարկում իր ճաշացանկը, ինչի շնորհիվ  էլ մեզ մոտ խոհանոցը բազմազան է և չի սահմանափակվում միայն հայկականով։

 – Ինչպես է գործում պատվերի և առաքման  համակարգը: Արդյոք պատվիրատուն օգտվում է բջջային որևէ հավելվածի՞ց, թե՞ պարզապես զանգահարում է:

– Պատվիրել հնարավոր է կայքով կամ զանգահարելով մեր հեռախոսահամարով, առաջիկայում նախատեսում ենք ստեղծել նաև բջջային հավելվածներ։  Պատվերը մեր կողմից հաստատվելուց հետո, այն ուղարկվում է խոհահարին։Դրանից հետո արդեն խոհարարին տրամադրում ենք բջջային հավելված, որի միջոցով նա ընդունում է պատվերները:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register