ՄԵՆՔ ՁԱԽ­ԼԻԿ ԵՆՔ, ԲԱՅՑ ՈՉ՝ ՁԱ­ԽՈՐԴ

4

1976 թվա­կա­նից ի վեր օ­գոս­տո­սի 13-ը հա­մար­վում է ձախ­լիկ­նե­րի մի­ջազ­գա­յին օ­րը, ո­րի բուն նպա­տակն է մարդ­կանց մեջ ամ­րապն­դել այն հա­մոզ­մուն­քը, որ ձախ­լիկ լի­նե­լու մեջ սխա­լա­կան ո­չինչ չկա, դա բնա­կան ու կեն­սա­բա­նա­կան բո­լոր չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խան «շե­ղում» է:  Փաս­տո­րեն, միայն Սո­վետ միութ­յու­նը չէր, որ  ստի­պո­ղա­բար ձախ­լիկ­նե­րին աջ­լիկ էր դարձ­նում՝ ամ­բող­ջո­վին խե­ղաթ­յու­րե­լով ե­րե­խա­նե­րի հա­վա­սա­րակշ­ռութ­յու­նը՝ բա­ռի ա­մե­նաու­ղիղ ի­մաս­տով. վա­ղուց ա­պա­ցուց­ված փաստ է, որ այն մար­դիկ, ո­րոնք ձախ ձեռ­քը փո­խա­րի­նել են ա­ջով, դժվար են կողմ­նո­րոշ­վում բաց տա­րա­ծութ­յան մեջ: Բա­ցի դրա­նից, ե­րե­խա­նե­րի մոտ բար­դույթ­ներ են ձ­ևա­վոր­վում, նրանց թվում է, որ ի սկզբա­նե «թարս» են ծնվել, դրա հա­մար էլ հի­մա նրանց «ուղ­ղել» է պետք: Արդ­յո՞ք ­կա­րիք կա նման սթրե­սի են­թար­կել մարդ­կանց՝ ա­ռանց որևէ  հիմ­նա­վոր պատ­ճա­ռի:

Կրկին հոր­դո­րում ենք՝ ոչ մի պա­րա­գա­յում չփո­խել ե­րե­խա­յի ակ­տիվ ձախ ձեռ­քը ա­ջի, քա­նի որ բա­ցի վնա­սից դա ոչ մի օ­գուտ չի բե­րե­լու: Մի մո­ռա­ցեք, որ ձախ­լիկ­նե­րի մեջ տա­ղան­դա­վոր մար­դիկ շատ են, և դա նույն­պես պա­տա­հա­կան չէ, քա­նի որ ձախ­լիկ­նե­րի մոտ  ա­վե­լի զար­գա­ցած է գլխու­ղե­ղի այն հատ­վա­ծը, ո­րը պա­տաս­խա­նա­տու է ար­վես­տի, ստեղ­ծա­գործ լի­նե­լու  հա­մար: Հայտ­նի ձախ­լիկ­նե­րից են Հու­լիոս Կե­սա­րը, Ա­լեք­սանդր Մա­կե­դո­նա­ցին,  Ո­ւինս­թոն Չեր­չի­լը, Մա­հաթ­մա Գան­դին, Բա­րակ Օ­բա­ման, Պաբ­լո Պի­կաս­սոն, Ռու­բեն­սը, Չար­լի Չապ­լի­նը, Ջեյմս Քե­մե­րո­նը, Բոբ Դի­լա­նը, Սթին­գը, Կուրտ Քո­բեյ­նը…Շար­քը եր­կար է շա­րու­նակ­վում: Ձախ­լիկ­նե­րը ձա­խորդ չեն, ան­գամ հա­կա­ռա­կը:

Ես ինքս էլ լի­նե­լով կար­կա­ռուն ու ա­նուղ­ղե­լի ձախ­լիկ,  մեր տո­նի առ­թիվ ձեզ եմ ներ­կա­յաց­նում հե­տաքր­քիր փաս­տեր մեր մա­սին:

  • ­ Աշ­խար­հի բնակ­չութ­յան 3-5%-ն­ է միայն ձախ­լիկ, 90 տո­կոսն աջ­լիկ է, մնա­ցած­ներն էլ ամ­բի­դեկստր են՝ մար­դիկ, ո­րոնք հա­վա­սա­րա­չափ օգ­տա­գոր­ծում են եր­կու ձեռքն էլ:
  • ­Ճա­պո­նիա­յում ընդ­հուպ մինչև 20-րդ ­դար կնոջ ձախ­լի­կութ­յու­նը բա­վա­րար պատ­ճառ էր՝ ա­պա­հար­զան պա­հան­ջե­լու հա­մար:
  • ­ Աջ­լիկ­նե­րը մի­ջի­նում 9 տա­րի ա­վե­լի եր­կար են ապ­րում, քան ձախ­լիկ­նե­րը:
  • ­Ձախ­լիկ­նե­րը օգ­նա­կան աջ ձեռքն ա­վե­լի հա­ճախ են օգ­տա­գոր­ծում, քան աջ­լիկ­նե­րը՝ ձա­խը:
  • ­ Ե­րե­խա­յի՝ ձախ­լիկ ծնվե­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը աջ­լիկ ծնող­ներ ու­նե­նա­լու դեպ­քում ըն­դա­մե­նը 2% է:
  • Շատ ձախ­լիկ­ներ ե­րաժշ­տա­կան լավ լսո­ղութ­յուն ու­նեն ու ա­վե­լի հեշտ են տի­րա­պե­տում ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի:
  • ­Ձախ­լիկ սո­վո­րա­բար լի­նում են տղա­մար­դիկ, կա­նանց քա­նա­կը շատ ա­վե­լի փոքր է:
  • «Աջ­լիկ» ու «ձախ­լիկ» տեր­մին­նե­րը կի­րառ­վում են ոչ միայն մարդ­կանց, այլ կեն­դա­նի­նե­րի հա­մար: Կա­տու­նե­րի մեջ շատ են աջ­լիկ­նե­րը, մկնե­րի մեջ 44 %-ը աջ­լիկ է, 28%-ը՝ ձախ­լիկ: Իսկ այ բո­լոր սպի­տակ ար­ջե­րը ձախ­լիկ են:
  • ­Հե­տա­զո­տութ­յու­նը ցույց է տվել, որ 140 IQ-ից ա­վե­լի բարձր ցու­ցա­նիշ­ներ գրան­ցող­նե­րի մեջ ձախ­լիկ­նե­րը ե­ռա­կի շատ են:
  • ­Հա­մե­մա­տած աջ­լիկ­նե­րի հետ, ձախ­լիկ­ներն ա­վե­լի լավ են ըն­կա­լում 3D տա­րա­ծա­չա­փութ­յու­նը, ա­վե­լի ա­րագ են վեր­լու­ծում ու կա­րո­ղա­նում ի կա­տար ա­ծել մի քա­նի բա­ղադ­րիչ պա­րու­նա­կող բարդ աշ­խա­տանք­նե­րը:
  • ­Ձախ­լիկ ու­սա­նող­նե­րի 26%-ը շատ հեշտ ու ա­րագ է հաս­նում հա­ջո­ղութ­յան ու աշ­խա­տանք գտնում:
  • ­Պատ­մութ­յու­նը փաս­տում է, որ ձախ­լիկ­նե­րի վե­րա­բեր­յալ միշտ բա­ցա­սա­կան կար­ծիք է ե­ղել, քա­նի որ ե­կե­ղե­ցին հա­մա­րել է նրանց «թարս» ու սա­տա­նա­յա­կան հա­կում­նե­րով օժտ­ված: Մե­րօր­յա ե­կե­ղե­ցին ծայ­րա­հե­ղո­րեն դեմ է նման  ձ­ևա­կեր­պում­նե­րին ու ձախ­լի­կութ­յան մեջ ոչ մի վատ բան չի տես­նում:
  • ­ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Աստ­վա­ծաշն­չում աջ ձեռ­քը հի­շա­տակ­վում է ու­ղիղ հար­յուր ան­գամ՝ կրե­լով մի­միայն դրա­կան ի­մաստ: Իսկ ձա­խը հի­շա­տակ­վում է քսան­հինգ ան­գամ՝ բա­ցա­սա­կան են­թա­տեքս­տով:

 

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register