ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ

  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ
  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ
  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ
  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ
  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ
  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ
  • ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՍԻՐՈ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Մարկ Գրիգորյանի՝ «Էնոտեկա» ակումբում բացված «Սերն է պատասխանը» խորագրով  լուսանկարների ցուցահանդեսը հենց սկզբից աչքի էր ընկնում մի յուրահատկությամբ: Ակումբի պատերին՝ գեղեցիկ դասավորված գինու շշերի և այլ լուսանկարների շարքում հայտնի լրագրողի  լուսանկարները գտնելու համար այցելուներից որոշակի ջանք էր պահանջվում: Դրանք այնքան էին համահունչ ինտերիերին և ընդհանուր մթնոլորտին, որ ամբողջությամբ ներծծվել էին դրանց մեջ: Իսկ խիտ երթևեկությամբ փողոցի անմիջական հարևանությամբ, պատերի փոխարեն թափանցիկ ապակիներով սահմանազատված ակումբն իր հերթին ամբողջությամբ դարձել էր երևանյան թոհուբոհի անկապտելի մասը : Մի կողմում լուսանկարների ցուցահանդես էր, գինու շշեր, երեկոյան մի գավաթ գինի վայելող ակումբի հաճախորդներ, և նրանց կողքին հարցազրույցներ ու պարզաբանումներ տվող Մարկ Գիրգորյանը, իսկ մի քանի մետր այն կողմ  մայթով քայլող քաղաքացիներ, լուսաֆորի կարմիր լույսի տակ համբերությամբ իրենց հերթին սպասող ավտոմեքենաներ, փողոցը կտրող հետիոտներ, կեսօրվա տապից հետո փոքր-ինչ զովացած ամառային երեկո: Մի խոսքով, երևանյան երեկոյի գեղեցիկ կոլորիտ և դրա մեջ անցնող լուսանկարների ցուցահանդես: Ցուցահանդես,որի գլխավոր նկարը Ալբերտ Էյնշտեյնի հայտնի նկարն էր, որտեղ նա կանգնած է՝  ձեռքին ցուցապաստառ, իսկ  պաստառի վրա  գրված է  «Love is the answer»  («Սերն է պատասխանը»): Այս արտահայտությունն էր ընտրվել իբրև ցուցահանդեսի խորագիր: Մարկ Գրիգորյանը «Ճամփորդ»-ի հետ զրույցում պատմեց ցուցահանդեսի հղացման գաղափարի մասին:

– Պարոն Գրիգորյան, ինչո՞վ  եք  պայմանավորում ցուցահանդեսի խորագիրը:

 – Ցուցահանդեսի խորագիրը հիմնական նկարի ընտրության հետ է կապված: Այդ հիմնական նկարի վրա էյնշտեյնն է պատկերված, վրան գրված է «Սերն է պատասխանը», և ես  որոշեցի, որ հենց դա էլ լինի այս ցուցահանդեսի խորագիրը: Ցուցահանդեսը ես սկսեցի հավաքել այդ լուսանկարի շուրջ:

 – Նկարները ո՞րտեղ են արված:

– Լոնդոնում, Բարսելոնայում, Իսրայելում, Մոսկվայում, Ղրղզստանում և Տաջիկստանում:

 – Ձեր կողմի՞ց:

– Այո իմ կողմից: Բոլորն էլ իմն են,  6 տեղից՝ 10 նկար:

– Իսկ ինչո՞ւ հենց էյնշտեյնի նկարը ընտրեցիք որպես ցուցահանդեսի գլխավոր, առանցքային  նկար:

– Էյնշտեյնի նկարը մի քանի անգամ ցուցադրվել է, տպագրվել է տարբեր գրքերում, ցուցադրվել  է Հայաստանից  դուրս, և երբ մի փոքր ցուցահանդես  կազմակերպելու գաղափար առաջացավ, հենց  այդ նկարը  առաջինը եկավ մտքիս, որովհետև ամենաընդունված ու ամենահայտնի նկարս էր:

– Ինչո՞ւ հենց այստեղ…

– Որովհետև այստեղ պարբերաբար կազմակերպվում են փոքր ցուցահանդեսներ, այստեղ ցուցադրվել են իմ ընկերները, իմ ծանոթները, վերջինը՝ Զավեն Խաչիկյանն էր: Ես տեսնում են նրա լուսանկարները այստեղ: Եվ ուզեցի ինքս էլ ինչ-որ բան անել և միանգամից պայմանավորվեցինք:

 – Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ձեր լուսանկարները կարող են «կորչել» ու  չերևալ գինու շշերի ու պատերից կախված այլ լուսանկարների մթնոլորտում…

– Գիտեք, ես նույնիսկ ուրախ կլինեմ, եթե իմ լուսանկարները օրգանապես այնքան ներծծվեն մթնոլորոտի մեջ, որ կորչեն ու չերևան:  Ես դեմ չեմ, որովհետև դա կնշանակի, որ նկարը ճիշտ տեղում է:

Մարկ Գրիգորյանի լուսանկարները  «Էնոտեկա» ակումբում  ցուցադրվելու են երկու շաբաթ:

 

ՍԱՐԳԻՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register