ՀԻՇԱՏԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ՝ ՕՎԿԻԱՆՈՍԻ ՎՐԱՅՈՎ

fff

Օրերս 1915 թվականի մեծագույն ոճրագործության զոհերի հիշատակի հերթական՝ 101-րդ օրն էր: Եվ նորից մենք միասնաբար այցելեցինք հայոց ցեղասպանության հուշահամալիր Ծիծեռնակաբերդը՝  ոգեկոչելու մեր բոլոր նահատակների, հերոսների հիշատակը: Հերոսներ, ովքեր ինքնապաշտպանական մարտերի բռնվելով քաջաբար ընկան՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով իրենց Հայրենին: Հերոսներ, ովքեր անմարդկային լլկանքներ կրելով կարողացան փրկել և իրենց ժառանգներին հասցնել մայրենի մշակույթի մասունքները, առանց որոնց անհնար կլիներ պատկերացնել մեր ապագան:

Այս տարի էլ մենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցինք համազգային միասնությամբ, հերթական անգամ ապացուցելով, որ հավերժ ենք պահպանելու մեր նախնիների արյան գնով մեզ փոխանցված ամեն բուռ հողն ու մշակույթը: Այսպես պետք է ապրել ամեն օր՝ փարված մեր նորանկախ Հայրենիքին, հավատարիմ մեր սկզբունքներին, անսասան, վշտի մեջ անգամ ապրելու ուժ գտնելով:

Ապրիլյան այս օրերը միայն Հայաստանում չէ, որ ուրույն խուրհուրդ ունեն և միավորում են մարդկանց իրենց հայրենիքի շուրջ: Հեռավոր Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ևս ապրիլի 25-ը ազգային հիշատակի օր է՝ ԱՆԶԱԿ օրը (Ավստրալական և Նոր Զելանդական միասնական զինված ուժերի կորպուս): 1915 թվականի ապրիլի 25-ին Անտանտի ուժերի կազմում Գալիպոլի թերակղզու ափ իջան ավստրալական և նոր զելանդական զինված ուժերի միասնական կորպուսի զինվորները՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմում իրենց երկրների առաջին և ամենաարյունալի ճակատամարտին: Չնայած անզակցիների դրսևորած անկոտրում կամքին և մարտական սխրանքներին՝ Անտանտի ուժերը պարտություն կրեցին Թուրքիայից, տալով մոտ 46.000 զոհ, որոնց գրեթե քառորդ մասը ավստրալական և նոր զելանդական կորպուսից էին:

1920 թվականին երկու երկրներում էլ ապրիլի 25-ը սահմանվեց որպես Առաջին աշխարհամարտում կորցրած ավելի քան 60.000 զինվորների հիշատակի օր: Հետագայում օրվա խորհուրդն ավելի խորունկ դարձավ: Այս օրը նվիրվեց բոլոր պատերազմներում և խաղաղապահական առաքելությունների ընթացքում զոհված մարդկանց հիշատակմանը: Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի այս օրը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կազմակերպվում են հոգեհանգստի եկեղեցական արարողություններ, զինվորական երթեր, պատերազմների վետերանների հանդիպումներ: Նմանատիպ արարողություններ են անցկացվում նաև Գալիպոլի թերակղզում, որին մասնակցում են ավստրալացի և նոր զելանդացի զբոսաշրջիկները, զոհվածների հետնորդները: Ապրիլի 25-ը այս ժողովուրդների համար խաղաղության արժեքը գնահատելու և պատերազմների արհավիրքները վերհիշելու առիթ է հանդիսանում: Պատահական չէ, որ ավստրալիայի նախկին վարչապետ Քեվին Րուդը Գալիպոլիի ճակատամարտը ավստրալացիների ազգային ինքնագիտակցությունը, ազգային ոգին, ազգային ինքնությունը ձևավորող մի մասնիկն է համարում:

 

Արարատ Սահակյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register