«ԳԼԱՄՈւՐԱՅԻՆ ՉՈԲԱՆՆԵՐԸ». ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

choban

Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Վերջին կանգառ» 2 գործողությամբ լուրջ կատակերգության պրեմիերան: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Հունվարի 26-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կբեմադրվի «Ուշ լինի, նուշ լինի» ներկայացումը: Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Հունվարի 27-ին, ժամը 19:00-ին՝ Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում կկայանա Տանկրեդ Դորսթի՝ մեծահասակների համար նախատեսված և ռուսերենով բեմադրված «Я здесЪ» ներկայացումը: Տոմսի արժեքը` 2000 դրամ:

Հունվարի 29-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա Վերջին ծաղրածուն» ներկայացման բեմադրությունը: Տոմսերի արժեքը` 1000,1500, 2000, 2500 դրամ:

Հունվարի 31-ին, ժամը 19:00-ին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Գլամուրային չոբանները» մեկ գործողությամբ կատակերգային ներկայացման բեմադրությունը: Տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 5000, 10000 դրամ:

Հունվարի 30-ին, ժամը 18.30-ին՝ «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա Լիլի Կարապետյանի «Շիտակ սարերի ծուռ կերպարները» խորագրով ցուցահանդեսը:Միջոցառման ընթացքում կցուցադրվեն կերամիկական նկարներ: Մուտքն ազատ է:

Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության Ֆեդերացիան նախաձեռնել է ստեղծել «ՀԵԾԱՆՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ» (Հայաստանում), որի հավաքածուն բաղկացած է լինելու անհատական նմուշներից: Նկուղում կամ կտուրում մոռացված սովետական կամ չշահագործվող այլ հին հեծանիվ նվիրելով թանգարանին՝ Ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը կունենաք նպատակային այս նախագծի կայացմանը: Թանգարանին նվիրաբերված հեծանիվը կանցնի համապատասխան տեխսպասարկում, որից հետո կցուցադրվի օրիգինալ վիճակում՝ առանձին անվանական ցուցանակով: «ՀԵԾԱՆՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ» հեծանիվների հետաքրքիր ու հիշարժան նմուշներով  համալրելու նպատակով կարող եք զանգահարել  098/099 566 001 հեռախոսահամարներով:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register