ԴԻԱՆԱ ՄԱԼԵՆԿՈ

Դիանա Մալենկո

Դիանա Մալենկո Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, գեղեցկուհի, հայկական եթերի ամենագրավիչ դեմքը:

-Ո՞րն է Ձեր նախընտրած մարզաձևը, ինչու՞: -Ձիավարժությունը, երբ մարդու մարմնի բոլոր մկանները շարժվում են: Առհասարակ սիրում եմ ձիեր, իսկ թամբին նստած ինձ շատ լավ եմ զգում, կարելի է ասել՝ իդեալական:

-Ո՞րն է Ձեր նախընտրած օծանելիքը, ինչու՞: -«Chanel Chance»-ը, որը գարնանային հոտ ունի, թեթև և եթերային է: Ծանր, ուժեղ օծանելիքներից ալերգիա ունեմ:

-Ձեր նախընտրած բույրը: -Կտրած լիմոնի բույրը:

-Ձեր նախընտրած ձայնը: -Վաղ առավոտյան բնության, թռչնակների արձակած ձայները:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում: -Թիթեռներից, թռչուններից և մենակ մնալուց:

-Եթե ընդամենը երեք հոգու կարող եք ճաշի հրավիրել, ովքե՞ր են Ձեր հյուրերը:-Մայքլ Ջեքսոնը, իսպանացի դերասանԽավյեր Բարդեմը և իտալացի ռեժիսորՊաոլո Սորենտինոն:

-Եթե հանկարծ հրդեհ պատահի, և Դուք հնարավորություն ունենաք տանից միայն մեկ իր փրկելու, ի՞նչը կընտրեք: -Պայուսակս, որի մեջ կարևոր իրեր կան՝ փաստաթղթեր, ավտոմեքենայի բանալի:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register