ԱՆՆԿՈՒՆ ՏՂԱՆ ՇՈՒՇԻԻՑ

txa

Ճակատագրի բերումով երեխաներից շատերի մանկությունը  շատ վաղ է ավարտվում: Անհոգության համար «սահմանված» ժամանակահատվածում նրանք հարկադրված են լինում խաղը փոխարինել աշխատանքով: Ցավի «դրդմամբ»  արագորեն հասունացած երեխաները մեծ պատասխանատվություն են ստանձնում, դառնում ընտանիքի կերակրող ձեռքը, հույսն ու հավատը:

txa1

 

«Ճամփորդի» թիմը Շուշիում հանդիպեց 13-ամյա Ալեքս Հարությունյանին: Վազգեն Հարությունյանը՝ Ալեքսի հայրը, պատերազմի ժամանակ որպես կամավոր մեկնել էր առաջնագիծ  և  մարտական գործողությունների ժամանակ զոհվել Մատաղիսում: Հանգամանքների բերումով ընտանիքը զրկվել էր կերակրող ձեռքից ու հայտնվել անմխիթար վիճակում: Ալեքսի եղբայրը՝ 14-ամյա  Գրիգորին մանկական ուղեղային կաթված է տարել: Եղբայրը նպատակ է դրել ամեն գնով միջոցներ գտնել Գրիգորի լիարժեք բուժման համար: Հոր մահից հետո Ալեքսը սկսել է շարունակել նրա գործը: Վիճակից դուրս գալու նպատակով նա սկսել է խոզ պահել: Արցախի գյուղատնտեսության նախարարության և «Տոհմային կայան» ՓԲԸ տնօրեն Գեորգի Լալայանի օժանդակությամբ մայիսին  ընտանիքի ունեցած միակ  խոճկորին՝  մեկ հղի խոզ է ավելացել:

Մեր այցելության պահին  բարձրադիր, փոքրիկ անասնագոմում պատանին արդեն  երկու խոշոր էգ խոզ և 16 գոճի էր պահում: Այս հարցում նրան օգնում են ընկերները: Ալեքսը սահմանված կարգի համաձայն  հետևում է կենդանիների խնամքին: Արթնանում  է վաղ առավոտյան, կերակրում է խոզերին, ապա գնում է դպրոց: Դասերին պատրաստվելուց հետո՝ երեկոյան կրկին այցելում է գոմ: Կիրակի օրերին խոզերին արածացնում է: Ամենամեծ գոճին 2 ամսական է: Մյուս խոզը նոր ձագեր էր աշխարհ բերել, որոնք անընդհատ կաթի հույսով պտտվում էին մոր շուրջ: Ալեքսը ծրագրում է նոր տարվա շեմին վաճառել արդեն հասուն խոզերին,իսկ  մյուս տարի արդեն՝ ընդլայնել տնտեսությունը:

txa2

Մեզ վստահեցնում էր, որ դպրոցի դասերը պարտաճանաչ կատարում է: Ալեքսի ամենասիրած առարկան մաթեմատիկան է: Առայժմ չի կողմնորոշվել հետագա մասնագիտության հարցում: Չվհատվելու, անհարթ ճանապարհն անտրտունջ անցնելու Ալեքսի պատրաստակամությունը հուշում են, որ դրանք  ժամանակից շուտ «մեծացած» պատանու համար  հեշտորեն լուծելի  խնդիրներ են…

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register