Մեր Մասին

Անվճար թերթերը մեծ ժողովրդականություն են վայելում ավելի քան 58 երկրներում: «Ճամփորդ»-ը կովկասյան տարածաշրջանում առաջին անվճար թերթն է:

Հանրային տրանսպորտում ունի Երևանի քաղաքապետարանի կողմից շնորհված բացառիկության կարգավիճակ: Անվճար տարածվում է հանրային տրանսպորտի միջոցներում:

«Ճամփորդ»-ն ուի օրական առնվազն 50.000 ընթերցող: «Ճամփորդ»-ի արկղերը տեղադրված են հանրային տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներում՝ մանուշակագույն և դեղին ավտոբուսներում, տրոլեյբուսներում, միջքաղաքային երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներում, խոշոր տաքսի ծառայությունների մեքենաներում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտային միջոցներն օրական սպասարկում են 150.000 մարդ, «Ճամփորդ»-ն ունի բավականին մեծ լսարան: «Ճամփորդ»-ի առաքելությունն է՝ լինել վստահելի, ոգեշնչող, դրական նորությունների հիմնական աղբյուրը երևանցիների համար:

Մենք հայրենասեր ենք, բայց ապաքաղաքականացված: Շաբաթաթերթի հիմնական թեմաներն են երևանցիների համար առավել կարևոր, տեղական, միջազգային, սպորտային, սոցիալ-տնտեսական նորությունները և իրադարձությունները, ինչպես նաև Երևանում ապրող հաջողակ մարդկանց հետ հարցազրույցները:

«Ճամփորդ»-ն անդրադառնում է հայրենադարձության թեմային, ինչպես նաև Երևանի տարածաշրջաններին: Մեր կարգախոսն է՝ Երևանցիների համար. Վստահելի, Ոգեշնչող, Տեղեկատվական:

Հեռ.՝ (+374 11) 55 40 40

Հասցե՝ Բայրոն 10, ք. Երևան

Էլ. փոստ՝ info@champord.am

Հետադարձ կապ


Photo Galleries

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register